«Յուվենտուս»-ը Հայաստանում ֆուտբոլային ակադեմիա կհիմնի 

Լուրեր

09.11.2026 | 11:02
ԹՐԻՓՓ-ը համահունչ է վարչապետ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը․ ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալեն
09.11.2026 | 10:50
Իսրայելը նոր վարչապետ ունի
09.11.2026 | 10:35
Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:27
ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանին խորհուրդ է տալիս ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելուց առաջ հանրաքվե անցկացնել
09.11.2026 | 10:12
Վահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 09:52
Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստին
09.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 9-ի դրությամբ
09.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. փակ է նաև Լարսը
08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
Բոլորը

Գործադիրն այսօր չզեկուցվող հարցով հավանություն տվեց  «Նեքստ Ջեն Սպորտս» ՍՊԸ ներկայացրած ծրագրին և որոշել «Հրազդան մարզահամալիր» ՓԲԸ-ի պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը ուղղակի վաճառքով մասնավորեցնել։

«ՀՀ սեփականություն հանդիսացող Երևան, Ավան Աճառյան փողոց 20/4 հասցեում գտնվող 4949,3 քառ.մետր ընդհանուր մակերեսով շենք, շինություններն ու 444,5 գծամետր պարիսպը և 6664 քառ.մետր մակերեսով ֆուտբոլի դաշտը հետ կվերցվի ՀՀ ԿԳՄՍՆ «Խաղային մարզաձևերի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ–ից և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի «Տեխնիկական կենտրոն-ակադեմիա» ՓԲԸ–ից»,- ասված է կառավարության հիմնավորման մեջ:

Կառավարության լրատվականից Factor.am-ին պարզաբանեցին, որ որոշումը վերաբերվում է ոչ թե  «Հրազդան» մարզադաշտին, այլ «Հրազդան մարզահամալիր»-ին պատկանող տարածքին, որը գտնվում է Ավան Աճառյան փողոց 20/4 հասցեում ֆուտբոլի ակադեմայի հարևանությամբ։

ՀՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված գույքի շուկայական արժեքը գնահատված է 3 մլրդ 771 մլն 900 հազար դրամ։ Ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի վաճառքի գինը սահմանվել է 3 մլրդ 036 լն 932.7 հազար դրամ։

Այս գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղվելու է ՀՀ պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի:

Ընկերությունը պարտավորվել է  5 տարվա ընթացքում կատարել 1 մլրդ դրամի ներդրումներ, որից 20 000 000 դրամը՝ 1-ին տարում, 500 000 000 դրամը՝ 2-րդ տարում։ Այս տարածքում նախատեսվում է հիմնել «Յուվենտուս» ֆուտբոլային ակադեմիա։

«Նեքստ Ջեն Սպորտս» ընկերության այս տարի կնքել է պայմանագիր աշխարահռչակ «Յուվենտուս» ակումբի հետ՝ Հայաստանում ֆուտբոլային ակադեմիա հիմնելու համար։ 

Juventus Academy Armenia ֆեյսբուքյան էջն իր հերթին հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ ակադեմիան ունենալու է երկու տեղակայում, մեկը` Ավան Աճառյան 20/4 հասցեում, մյուսը` Ծիծառնակաբերդի խճուղի 2/3 հասցեում՝ «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ: Կկառուցվի նաեև բարձրակարգ հյուրանոց իր ֆուտբոլային ենթակառուցվածքներով, որը կլինի առաջինը Երևան քաղաքում:

Մանյա Պողոսյան