Գորիսում հայտնաբերված թաքստոցներից առգրավել է 48 փաթեթ տարբեր տեսակի թմրամիջոց

Լուրեր

09.11.2026 | 11:02
ԹՐԻՓՓ-ը համահունչ է վարչապետ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը․ ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալեն
09.11.2026 | 10:50
Իսրայելը նոր վարչապետ ունի
09.11.2026 | 10:35
Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:27
ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանին խորհուրդ է տալիս ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելուց առաջ հանրաքվե անցկացնել
09.11.2026 | 10:12
Վահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 09:52
Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստին
09.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 9-ի դրությամբ
09.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. փակ է նաև Լարսը
08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
Բոլորը

Վայոց ձորի մարզի պարեկները օգոստոսի 17-ին Երևան-Մեղրի ճանապարհի 103-րդ կմ-ին, իրավախախտում կատարելու համար, կանգնեցրել էին «Նիսան» մակնիշի մի մեքենա: Պարզվել էր, որ Երևանի բնակիչ 24-ամյա վարորդը չունի վարորդական իրավունքի վկայական: Պարեկները մեքենայի տեսանելի հատվածում նկատել էին դեղնականաչավուն զանգվածով ապակյա երկու տարա: Վարորդը և 24-ամյա ուղևորուհին ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու, տեղափոխելու և իրացնելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել էին ոստիկանության Եղեգնաձորի բաժին, իսկ մեքենան տեղափոխվել էր բաժնի պահպանվող հատուկ տարածք. տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Խուզարկությամբ վարորդի և ուղևորի մոտ հայտաբերվել էին մեթամֆետամին, մոխրացված հետքերով կաթուցիչ և ծալովի դանակ: Ուղևորը հայտնել էր, որ մեքենայի սրահում գտնվող ապակյա տարաներում թմրամիջոց է: Նաև հայտնել էր, որ պայուսակում նույնպես թմրամիջոցով փաթեթներ կան, որոնք ձեռք են բերել իրացնելու նպատակով: Պարզվել է, որ նրանք արդեն իսկ թմրամիջոց էին տեղադրել Երևան, Գյումրի, Կապան, Գորիս և Քաջարան քաղաքներում:

Վարորդն ու ուղևորը, խուզարկությամբ հայտնաբերվածները և կազմված փաստաթղթերը ներկայացվել էին Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել էր քրեական վարույթ:

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում օգոստոսի 24-ին և 25-ին ոստիկանության Գորիսի և Եղեգնաձորի բաժինների ու Վայոց ձորի մարզային քննչական վարչության աշխատակիցների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում Գորիս քաղաքում հայտնաբերված 48 թաքստոցից առգրավվել է 48 փաթեթ՝ ընդհանուր 23,31 գրամ շոկո, 11,08 գրամ մետամֆետամին, 9,53 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներով:
24-ամյա երիտասարդը կալանավորվել է: Տնային կալանք խափանման միջոց է ընտրվել նրա 24-ամյա ընկերուհու նկատմամբ:

Կատարվում է նախաքննություն: