98 մլն դրամ՝ թեքահարթակների համար․ Երևանի քաղաքապետարանի հրատապ գնումը

Լուրեր

25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
Բոլորը

Երևանի քաղաքապետարանը օգոստոսի 26-ին պայմանագիր է կնքել «Միլ Քոնսթրաքշն» ընկերության հետ՝ մայրաքաղաքում թեքահարթակների կառուցման աշխատանքներ իրականացնելու համար։ Պայմանագրի արժեքը 98 մլն 88 հազար դրամ է։

Երևանի քաղաքապետարանի հունիսի 3-ի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշվել էր, որ նախատեսված է 500 թեքահարթակ կառուցել Երևանի գրեթե բոլոր վարչական շրջաններում՝ բացառությամբ Նուբարաշենի և Նորք Մարաշի։

Թե քանի՞ թեքահարթակ է կառուցելու «Միլ Քոնսթրաքշն» ընկերությունն այս պայմանագրի շրջանակներում, հստակ հայտնի չէ։ Փաստաթղթում «ընդհանուր քանակը» նշված է «1», բայց, դատելով հատկացվող գումարի չափից, դա իրական թիվը չէ։

Ուշագրավ է, որ հունիսի 3-ի խորհրդակցության ժամանակ Շինարարության և բարեկարգման վարչության պետ Արմեն Հարությունյանը նշել էր, որ թեքահարթակների հասցեները հայտնի են։ Բայց քաղաքապետարանը շուրջ 2 ամիս անց՝ օգոստոսի 1-ին է հայտարարել հրատապ բաց մրցույթ։ Ի տարբերություն բաց մրցույթի, հրատապ բաց մրցույթի դեպքում մասնակիցներին շատ ավելի քիչ ժամանակ է տրվում հայտեր ներկայացնելու համար։ Տվյալ դեպքում քաղաքապետարանը հայտերի ներկայացման ժամկետը սահմանել էր մինչև օգոստոսի 12-ը, ժամը 10:00-ը։

Արդյունքում՝ մասնակիցը միայն մեկն է եղել՝ «Միլ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն, որն էլ հաղթող է ճանաչվել։ Այս ընկերությունը հիմնադրվել է 2021 թ-ի հոկտեմբերին։ Միակ սեփականատերը Մխչյանում գրանցված Քաջիկ Մարտիրոսյանն է։

Եթե ընդունենք, որ ընկերությունը կառուցելու է 500 թեքահարթակ, ապա միավորի գինը ստացվում է մոտ 196 հազար դրամ։ Իսկ, օրինակ, 2023 թ-ին «Ռոուդկոնստրակտ» ընկերությունը Կենտրոն վարչական շրջանում կառուցել է 50 թեքահարթակ 8 մլն 999 հազար դրամով, այսինքն՝ միավորը մոտ 179 հազար դրամ՝ շուրջ 20 հազար դրամով ավելի էժան, քան «Միլ Քոնսթրաքշն»-ը։

Գայանե Խաչատրյան