Անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարած 20-ամյա երիտասարդը կալանավորվել է 

Լուրեր

09.11.2026 | 14:29
Թաղման նպաստները չեն չեղարկվի․ իշխանությունները հանրային դժգոհությունից հետո հրաժարվել են նախաձեռնությունից
09.11.2026 | 14:27
Մեկնեմ և ինձ ցույց տան ամենալավ իրավիճակը, ի՞նչ անեմ դրանից հետո. ՄԻՊ-ը` գերիներին այցելելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 14:15
Հայաստանի առևտրային պակասուրդը ռեկորդայի՞ն է․ ինչ են ցույց տալիս պաշտոնական տվյալները
09.11.2026 | 14:13
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 14:04
Գոլի հեղինակ դարձած Վահան Բիչախչյանը նշել է՝ ինչու չի միացել Հայաստանի հավաքականին
09.11.2026 | 13:56
Շոյգուն խոսել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատումից և կոչ արել վերակենդանացնել «3+3» ձևաչափը
09.11.2026 | 13:43
Ինչ փոփոխություններ են կատարվել արցախցիների աջակցության ծրագրերում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:31
Կրակովի կենտրոնում հրաձգություն իրականացրած անձը մահացել է հիվանդանոցում
09.11.2026 | 13:26
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը 4-րդ տեղն են գրավել Չինաստանի Գրան Պրիում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:18
ԼՂ-ից տեղահանվածներին 30 հազար դրամների տրամադրման ծրագրի ժամկետը երկարացվել է․ պաշտոնյա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:11
ՄԻՊ-ը` երաժշտական դպրոցի տնօրենի մասնակցությամբ միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:06
Կառլոս Ալկարասը նվաճել է հերթական տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:54
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի վերսկսումը «խիստ անհավանական» է
09.11.2026 | 12:45
ԱԺ ծեծկռտուքի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
09.11.2026 | 12:39
Չենք խրախուսում Երևանում անշարժ գույք ձեռք բերել․ Ղարագյոզյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Օրերս արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ 20-ամյա երիտասարդը սեռական հարաբերություններ ունենալու առաջարկություն է արել անչափահասին, սակայն, մերժում ստանալով, բռնել է նրա ձեռքից, հարվածներ հասցրել և քարշ տալով տարել մոտակա ծառի մոտ, տարբեր սպառնալիքներ հնչեցնելով՝ կատարել է սեքսուալ բնույթի գործողություններ:

Օգոստոսի 16-ին Լոռու մարզի 20-ամյա բնակիչը հայտնաբերվել և ձերբակալվել է։ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը Factor TV-ին հայտնեց, որ ընտանեկան դրությամբ պայմանավորված խոցելի վիճակում գտնվող անձի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում  է նախաքննություն։

«Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավավար ապացույցների հիման վրա 20-ամյա երիտասարդին ՀՀ քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 4-րդ մասով (ընտանեկան դրությամբ պայմանավորված խոցելի վիճակում գտնվող անձի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելը) ներկայացվել է մեղադրանք»,- ասաց ՔԿ խոսնակը։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։

Արփի Հակոբյան