Արտաքին հետախուզության ծառայությանը կտրվի նոր լիազորություն․ նախագիծ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Արտաքին հետախուզության ծառայությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել «Պետական գաղտնիքի մասին» օրենքում, նախագիծը ներկայացված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Նախագծով առաջարկվում է ծառայությանը վերապահել պետական գաղտնիք կազմող տեղեկություններին անձանց առնչվելուն թույլտվություն տալու լիազորություն, սահմանել, որ ծառայության գործունեության բնագավառում գաղտնիության ռեժիմի պահպանման, հնարավոր խախտումների բացահայտման կանխման նպատակով միջգերատեսչական հսկողություն կարող է իրականացվել Արտաքին հետախուզության պետի հետ նախապես համաձայնեցված դեպքերում և ծավալներով, ծառայությանը վերապահել լիազորություններ իր գործունեության բնագավառում պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն ունեցող անձանց նկատմամբ օրենքի 21-րդ և 22-րդ հոդվածներով նախատեսված հիմքերի առկայության վերաբերյալ կասկածներ առաջանալու դեպքում ստուգողական՝ օրենսդրությամբ սահմանված օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ։

Ըստ հիմնավորման՝ նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է ապահովել Արտաքին հետախուզության ծառայության բնականոն գործունեությունը իր լիազորությունների իրականացման կապակցությամբ պետական գաղտնիք կազմող տեղեկություններին առնչվելու, անձանց նման տեղեկություններին առնչվելուն թույլտվություն տալու, ստուգողական միջոցառումներ իրականացնելու և այլ հարցրեում։

Բացի այդ, ակնկալվում է պետական գաղտնիք կազմող տեղեկությունների հետ առնչվելու և վերոշարադրյալ մյուս հարցերում հասնել Լիազոր մարմնի և Ծառայության լիազորությունների հստակ տարանջատման և տարընկալումների բացառման։

Հիշեցնենք, որ 2022 թ.-ի դեկտեմբերի 23-ին ընդունված «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքով ստեղծվել է Արտաքին հետախուզության ծառայությունը, որը, իր գործունեության բնույթով պայմանավորված, ևս առնչվելու է պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին, բացի այդ իր իրավասության սահմաններում պետք է իրականացնի նման տեղեկությունների պահպանություն և պաշտպանություն։
2023 թվականին Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը նշանակվել էր Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար։ Այն վարչապետին ենթակա մարմին է։

Անցած դեկտեմբերին Արտաքին հետախուզական ծառայության մասին օրենքի քննարկումների ժամանակ իշխանությունները հայտարարում էին, թե ակնկալում են այն դարձնել աշխարհի 10 ամենաարդյունավետ հետախուզական ծառայություններից մեկը, որը բաց և գաղտնի մեթոդներով տեղեկություններ է հավաքելու Հայաստանի անվտանգության, քաղաքական, տնտեսական և այլ ոլորտների մասին և դրանք փոխանցելու է վարչապետին։

Մանյա Պողոսյան