100 տոկոսով ասում եմ՝ նոր դպրոցի շենքը հնից ավելի անվտանգ և ապահով է․ Կիրանցի դպրոցի տնօրեն

Լուրեր

06.10.2026 | 12:37
TRIPP-ի զարգացմանը զուգահեռ սպասվում է Հայաստան–Թուրքիա սահմանի բացում․ Փաշինյան
06.10.2026 | 12:26
Թրամփը հայտարարել է, որ Իրանը հնարավոր հարձակման դեպքում կարող էր «ոչնչացնել» Լոս Անջելեսն ու Սան Դիեգոն
06.10.2026 | 12:18
Էրիկ Փիլոյան. «Ամենամեծ պատճառներից մեկը, որ չպարտվեցինք՝ թիմի մթնոլորտն է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:13
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:10
Հրմշտոց ԱԺ-ում ՔՊ-ականների և ընդդիմադիրների միջև // ԱՀԿ-ն՝ ժանտախտի ռիսկի մասին․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 12:01
Հաքերները Դանիայում հասանելիություն են ստացել 8,8 միլիոն մարդու տվյալներին
06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:52
Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Տավուշի մարզի Կիրանց բնակավայրի աշակերտները սեպտեմբերի 1-ից կհաճախեն սահմանից շուրջ 50 մետր հեռավորության վրա գտնվող նորակառույց դպրոց, այս մասին Factor.am-ի հետ զրույցում հայտնեց Կիրանցի հիմնական դպրոցի տնօրեն Վոլոդյա Բաբինյանը։

«Ծնողների մեծամասնությունը՝ 80 տոկոսը, համաձայնություն է տվել, որ երեխաները նոր շենք մտնեն, քանի որ հին դպրոցի շենքը վթարային է և նորում ավելի անվտանգ ենք զգում, քան այնտեղ։ Ի՞նչ անենք, սահման է, բայց սահմանապահը կանգնած է, մենք վստահում ենք, այդ երաշխիքը կա։ 100 տոկոսով ասում եմ՝ նոր դպրոցի շենքը հնից ավելի անվտանգ և ապահով է։ Շենքային պայմանները լավն են, մենք այս հնարավորությունը պետք է բաց չթողնենք։ Եթե չեն հարմարվի նոր շենքին, ինչպես վարչապետն է ասել, նորը կկառուցենք»,- կարծիք հայտնեց դպրոցի տնօրենը։

Ըստ Բաբինյանի՝ եթե սահմանային հնարավոր վտանգները հաշվի առնեն, պետք է համայնքում էլ չապրեն։ «Եթե ծնողը մնում է համայնքում, եթե երեխան խաղում է հին դպրոցի, նոր դպրոցի շրջակայքում, ուրեմն՝ ժողովրդի մոտ մտագոհությունը մի քիչ փարատվել է։ Դա իմ անձնական կարծիքն է, որ նոր դպրոցն ավելի անվտանգ է»,- իր տեսակետը կրկնեց դպրոցի տնօրենը։

Չնայած նոր ուսումնական տարուն հաշված օրեր են մնացել՝ Կիրանցի նոր դպրոցի շենքի շինաշխատանքները դեռ ամբողջությամբ ավարտված չէն․ այս պահին, ինչպես տնօրենը փոխանցեց, ներքին հարդարման աշխատանքներն են ավարտին հասցնում, նախկին դպրոցից էլ գույքը չեն տեղափոխել։

Վոլոդյա Բաբինյանն այսօր է շինարարների հետ զրուցել է, ասել են, որ սեպտեմբերի 1-ին դպրոցի ներքին հարդարման աշխատանքներն արդեն ավարտած կլինեն։

Այս ուսումնական տարում Կիրանցի նորակառույց դպրոցը 38 աշակերտ կունենա։ Ադրբեջանի հետ սահմանակից Կիրանցում առաջին անգամ 3 երեխա դպրոց կհաճախի։

Հիմնական դպրոցը միջնակարգ կդառնա, սպասում են ԿԳՄՍ նախարարի որոշմանը։

Դպրոցի տնօրենը նշեց, որ Կիրանցի աշակերտներն այլևս ստիպված չեն լինի կրթությունը շարունակելու համար 5 կիլոմետր ճանապահ անցնել հարևան համայնքների դպրոցներ հասնելու համար։

Հիշեցնենք, որ անցած տարի ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետ Փաշինյանը Factor TV-ի հարցին ի պատասխան անդրադարձել էր Կիրանցի դպրոցի անվտանգության խնդրին։ Փաշինյանը հայտարարել էր՝ եթե հարկ լինի, ներողություն խնդրելով, Կիրանցում նոր դպրոց կկառուցեն։

«Կիրանցում դպրոցի հարցն աշակերտների ծնողների հետ կքննարկենք: Այնտեղ անվտանգության լրացուցիչ միջոցառումներ են իրականացվելու։ Եթե դա, այնուամենայնիվ, մեր սիրելի ծնողներին բավարար չի թվա, ներողություն խնդրելով, գյուղի ուրիշ հատվածում նոր դպրոց կկառուցենք: Իսկ այդ դպրոցը կամրացնենք, օրինակ, սահմանապահ ծառայությանը»,– վստահեցրել էր վարչապետը։
Հավելենք նաև, որ Կիրանց գյուղի մոտ 3 մետրանոց սահմանային պատ է կառուցվում։

 

Մանյա Պողոսյան