ԱՄՆ Կոնգրեսում սեպտեմբերի 19-ին՝ Արցախի վրա Ադրբեջանի հարձակման տարելիցի օրը, լայնածավալ միջոցառում կանցկացվի

Լուրեր

09.11.2026 | 10:50
Իսրայելը նոր վարչապետ ունի
09.11.2026 | 10:35
Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:27
ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանին խորհուրդ է տալիս ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելուց առաջ հանրաքվե անցկացնել
09.11.2026 | 10:12
Վահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 09:52
Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստին
09.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 9-ի դրությամբ
09.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. փակ է նաև Լարսը
08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
Բոլորը

ԱՄՆ Կոնգրեսում լայնածավալ միջոցառում կանցկացվի 2024 թվականի սեպտեմբերի 19-ին՝ Արցախի վրա Ադրբեջանի դաժան հարձակման տարելիցի օրը։

«Կոնգրեսի առաջնորդները, համայնքային ակտիվիստներն ու կոալիցիոն գործընկերները սեպտեմբերի 19-ին կհավաքվեն Կապիտոլիումի բլրի վրա՝ 2020-2023 թվականներին Արցախում ցեղասպանության համար Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու ծրագրի շրջանակում՝ բնիկ հայերի անվտանգ վերադարձի կոչ անելով՝ միջազգային մանդատի ու միջազգային պաշտպանության ներքո»,- հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):

Նշվում է, որ «Հաշվետվական 2024» (Accountability 2024) խորագրով միջոցառումը համընկնում է 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը Արցախի վրա Ադրբեջանի ռազմական հարձակման առաջին տարելիցի հետ, որը տասը ամիս տևած պաշարումից հետո ավարտվեց ցեղասպանական էթնիկ զտումներով և ավելի քան 120 հազար էթնիկ հայերի՝ իրենց պատպական հայրենիքից արտաքսմամբ։

«Մենք հավաքվում ենք Վաշինգտոնում ամբողջ Ամերիկայից՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար՝ օրենսդրորեն ռազմական օգնության արգելք և Ալիևի ցեղասպան ռեժիմի դեմ պատժամիջոցներ սահմանելով: Միացյալ Նահանգները կարող է և պետք է հետ շրջի այս ցեղասպանությունը՝ առաջնորդվելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևով, որը պարտավորեցնում է Արցախի բնիկ հայերի վերադարձ՝ միջազգային պաշտպանության ներքո»,- ասել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։

Միջոցառմանը ելույթ կունենան ամերիկացի սենատորներ և փորձագետներ՝ ընդգծելով Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում ԱՄՆ ղեկավարության քայլերի կարևորությունը, Արցախում ցեղասպանությունը վերապրածներին օգնության տրամադրումը և Արցախ հայերի անվտանգ վերադարձին աջակցելը։