Ոչ թե եկեղեցի եմ կառուցում, այլ մշակութային կենտրոն․ Ծառուկյանը՝ Հատիսի վրա Քրիստոսի արձանի տեղադրման մասին

Լուրեր

14.09.2026 | 23:23
Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Չինաստան
14.09.2026 | 23:04
Գազամատակարարման դադարեցումներ Արարատի մարզի Այգեստան բնակավայրում, Բերդ քաղաքում
14.09.2026 | 22:44
ՏԿԵ նախարարը և Ռաֆայել Գրոսսին քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի ընթացքին առնչվող հարցեր
14.09.2026 | 22:18
Հայտնաբերվել է 527 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
14.09.2026 | 22:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.09.2026 | 21:45
Գաղտնալսել են ընդդիմադիր ուժերի գրասենյակները, ձայնագրությունները դրել քրգործերում․ ԱՄՆ-ում նախագահ հրաժարական տվեց նման պատճառով․ Ստեփան Դանիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 21:30
10 օր առանց ռուսական գազի․ ինչու պլանային անջատումն այս անգամ  քաղաքականացվեց 
14.09.2026 | 21:13
Oգոստոսի կլիմայական պայմանները Հայաստանում
14.09.2026 | 20:55
19 հայեր դեռ պահվում են Բաքվում, շուրջ 800 հայեր անհետ կորած են․ ՄԱԿ-ի հանձնաժողովում Հայաստանն արձագանքել է ադրբեջանական կողմի մեղադրանքներին
14.09.2026 | 20:45
Կարգելվի՞ մարզային տրանսպորտի կանգառը Երևանում․ քաղաքապետարանը մուտքերին տեսախցիկներ է տեղադրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:30
Ադրբեջանը սարքել է եվրոպացի դիվանագետների գլխին՝ մասնակից դարձնելով իր կազմակերպած շոուին․ Էդգար Առաքելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:18
Հայաստան են ժամանել Գերմանիայի զինված ուժերի ներկայացուցիչներ
14.09.2026 | 20:06
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները քննարկել են հանցավորության դեմ պայքարի և անվտանգության ոլորտում համագործակցությունը
14.09.2026 | 19:54
Մայր Աթոռը դատապարտել է Գանձասարի և Դադիվանքի հայկական ինքնությունը խեղաթյուրելու Հաջիևի փորձերը
14.09.2026 | 19:44
Երևանում մեկնարկել է կայուն տրանսպորտային միջանցքներին նվիրված աշխատաժողով
Բոլորը

«Հիսուս Քրիստոսի արձանը ճանաչելիություն է տալու մեզ»,- լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց արձանի կառուցման աշխատանքներին ծանոթանալու եկած ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Արձանի տեղադրման հետ կապված քննադատությունները նա «չարախոսություն» որակեց։ Հարցին, որ Հայ Առաքելական Եկեղեցու դիրքորոշումը ևս միանշանակ չէր արձանի կառուցման հարցում, Ծառուկյանը պատասխանեց, որ այս հարցի շուրջ քննարկումներ են եղել, որոնք իրենք անցկացրել են ինչպես Ամենայն Կայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի, այնպես էլ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Արամ Ա-ի հետ։ Ըստ ԲՀԿ առաջնորդի՝ ինքը կառուցում է ոչ թե եկեղեցի, այլ մշակութային կենտրոն։

Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչ փուլում են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ քննարկումները արձանի կառուցման վերաբերյալ։ Ծառուկյանը հավաստիացրեց, որ նախարարության հետ համագործակցությունը նորմալ է ընթանում։

«Քննարկումներ են լինում, բանակցում ենք, նախնական նախագծում փոփոխություններ եղան, այնտեղ եղել են ամրոցներ, ես գումարները փոխանցել եմ, եկել են ուսումնասիրել են։ Ամրոցները հայտնաբերվել են, վերակառուցելու համար պատրաստակամ եմ գումար տալ, զբոսաշրջիկները կգան համ սա կտեսնեն, համ նա»,- ասաց Ծառուկյանը։

Հիսուս Քրիստոսի 33 մետրանոց արձանն արդեն վերջնական տեսքի է բերվում։ Քանդակագործը Արմեն Սամվելյանն է։ Արձանը տեղադրվելու է Հատիս լեռան գագաթին՝ ի սկզբանե նախատեսված վայրից մի քանի մետր հեռավորության վրա։ Արձանի պատվանդանը 44 մետր է։ 2022-ի հուլիսի 9-ին լեռան գագաթին տրվեց մոնումենտալ արձան-համալիրի շինարարության մեկնարկը, սակայն հիմնարկեքի հաջորդ օրը ԿԳՄՍՆ-ն պահանջեց դադարեցնել սկսված աշխատանքները, քանի որ հիմնադրամը նախագիծ չէր ներկայացրել և չուներ կառուցապատման թույլտվություն, թեև հիմնարկեքին ներկա էր անգամ այդ ժամանակ էկոնոմիկայի նախարարի պաշտոնը զբաղեցնող Վահան Քերոբյանը։

Մայր աթոռը, Գերագույն հոգևոր խորհուրդը դեմ էին արտահայտվել նախագծին՝ ընդգծելով, որ Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրումը հարիր չէ Հայ Առաքելական եկեղեցու դարավոր պատկերագրական և պաշտամունքային ավանդույթին։ Չնայած դրան՝ վարչապետ Փաշինյանը դրական էր արձագանքել Ծառուկյանի՝ Փրկչի արձանը տեղադրելու գաղափարին, քանի որ այն, ըստ գործադիրի ղեկավարի, կմեծացնի զբոսաշրջային հետաքրքրությունը։

Գագիկ Ծառուկյանի գաղափարի քննադատները խնդրահարույց էին համարում արձանի տեղադրումը Հատիս լեռան գագաթին, քանի որ, ըստ նրանց, լեռան փեշերին առկա են պատմության և մշակույթի՝ պետական ցուցակում գրանցված տարբեր դարաշրջաններով թվագրվող շուրջ 20 հուշարձաններ։ Իսկ 2019 թվականին հայ-իտալական հնագիտական արշավախմբի ուսումնասիրությունների արդյունքում լեռան գագաթին հայտնաբերվել էր, նախնական տվյալներով, բրոնզ-երկաթեդարյա հնավայր-ամրոց, որի տարածքում արդեն իսկ իրականացվել էին հողի լիցքի և հարթեցման աշխատանքներ։ Այդ ամրոցի վերականգման, հետագա հնագիտական ուսումնասիրության և ամրակայման աշխատանքների վերաբերյալ ԿԳՄՍՆ-ն և «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը հուշագիր էին կնքել։ Ուշագրավ է, որ հնագետները նշել էին, որ բրոնզեդարյա ամրոցն արդեն անդառնալիորեն վնասվել է շինարարության հետևանքով։

Մանյա Պողոսյան