«Գութան» փառատոնի նպատակն է պահպանել հայ ազգային ավանդական մշակույթը

Լուրեր

09.11.2026 | 12:35
Հայ սամբիստները ևս երկու մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում
09.11.2026 | 12:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 12:12
Թրամփը հայտարարել է, որ պատերազմը կավարտվի «մի փոքր այլ տեսք ունեցող Ուկրաինայով»
09.11.2026 | 11:59
ՄԻՊ Անահիտ Մանասյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:55
Հայաստանը փորձում է որոշումների պատասխանատվությունը բարդել  ՀԱՊԿ-ի վրա․ ՌԴ ԱԳՆ
09.11.2026 | 11:45
Ուկրաինան հարձակվել է Լենինգրադի մարզի վրա․ ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:37
Ալեն Սիմոնյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը
09.11.2026 | 11:29
Փաշինյանն այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:16
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ չեք, որ այդ տոնով եք խոսում․ Մանասյանը՝ Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:10
Հայաստանի Պրեմիեր լիգա. 13-րդ տուրի արդյունքներն ու բոլոր գոլերը
09.11.2026 | 11:06
Արցախցիների բնակապահովման, զբաղվածության և սոցիալական աջակցության ծրագրերը․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:02
ԹՐԻՓՓ-ը համահունչ է վարչապետ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը․ Դեյվիդ Ալեն
09.11.2026 | 10:50
Իսրայելը նոր վարչապետ ունի
09.11.2026 | 10:35
Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:27
ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանին խորհուրդ է տալիս ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելուց առաջ հանրաքվե անցկացնել
Բոլորը

«Գութան» Հայաստանի ազգային-ավանդականերգի-պարի ամենամյա փառատոնը, որն իրականացնում է «Մրրո» հայ ազգային արվեստի կենտրոնը, այս տարի տոնում է հոբելյանական 10-ամյակը:

Փառատոնի հիմնադիր-ղեկավար, ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանի երազանքն է եղել, ստեղծել այնպիսի փառատոն, որը կմեկտեղի Հայկական ազգային, ավանդական երգի-պարի խմբերին: Եվ ահա, արդեն 10 տարի է նրա երազանքն իրականություն է: Փառատոնին մասնակցում են ավանդական երգ ու պարի լավագույն խմբերը, յուրաքանչյուր տարի շուրջ 20 խումբ` թվով 400 և ավել մասնակից-արտիստ ելույթ են ունենում «Գութանի» բեմում:

Փառատոնի յուրահատկություններից է բացումը, որի ընթացքում բոլոր խմբերը միասին ելույթ են ունենում միասնական երգով ու երբ մոտ 400 արտիստ բեմում է` իրենց տարազներով, բեմը ստանում է հայկական գորգի պատկեր․․․ Այս տարի փառատոնի մասնակից խմբերն են` «Ակունք», «Կարին», «Սասնա Ծռեր», «Վան», «Տարոնցիներ», «Նուբար»,«Վերադարձ», «Մասունք», «Տավրոս»/Մասիս/, «Գորանի», «Արեգ», «Սեբաստացիներ», «Մարաթուկցիներ», «Արդվին», «Ծիլք», «Ծովակ», Արցախի «Մենք ենք մեր սարերը»: Յուրաքանչյուր տարի «Գութան» փառատոնը համալրվում է նոր մասնակից խմբերով:

Այս տարի Գութանի բեմում առաջին անգամ ելույթ է ունենալու «Ծովակ» խումբը: Ի՞նչու «Գութան». հիմնադիր-ղեկավար Արսեն Գրիգորյանը երկար չի մտածել, քանի որ նրա խոսքով գութանը արարման գործիք է և անմիջական կապ ունի մեր արարող տեսակի հետ: Եվ պատահական չէ, որ գութաներգերը մեծ տեղ են գրավում մեր ազգային երգարվեստում: Ահա այս ամենից ելնելով փառատոնը ստացավ իր անվանումը` «Գութան»: Ինչպես գութանն է հողը հերկում` բարիք ստեղծելու համար, այնպես էլ փառատոնի նպատակն ու գործունեությունն է` հող պարարտեցնել ազգային մշակույթի պահպանման և շարունակման համար: Փառատոնի նպատակն է պահպանել և տարածել հայկական ազգային-ավանդական երգերն ու պարերը, այն ավելի ճանաչելի դարձնել երիտասարդներին ու փոխանցել սերնդեսերունդ:

«Գութան» փառատոնի ընթացքում ցուցադրվում են կարճամետրաժ տեսաֆիլմեր` հայ երգի ու պարի երախտավորների գործունեությանը վերաբերող:

Փառատոնը մշտապես տեղի է ունենում բացօթյա․ Երևանում՝ Գաֆէսճեան քանդակների պարտեզում (Կասկադ): Փառատոնի բացօթյա և անվճար լինելու նպատակն է հասարակության լայն շրջանակներին, այդ թվում Հայաստան ժամանած զբոսաշրջիկներին հասանելի լինելը: Հանդիսատեսն այս ձևով հնարավորություն ունի անվճար ունկընդրել և ճանաչել իսկական, մաքրամաքուր հայ ազգային-ավանդական երգերն ու պարերը:

Փառատոնի ձևաչափի կարևոր մաս է կազմում նաև նախափառատոնային ինտերակտիվ համերգները՝ Երևանի վարչական շրջաններում և մարզերի գյուղական համայնքներում: