Գործարկվել է թանգարանների էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգը

Լուրեր

30.04.2026 | 23:18
ՀՀ 4 քաղաքում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
30.04.2026 | 22:58
«Նուբարաշեն-Արին-Բերդ» ջրատարի վթարման հետևանքով Երևանի և Արարատի մարզի մի շարք հասցեներում 21 ժամ ջուր չի լինի
30.04.2026 | 22:37
Մայիսի եղանակի կանխատեսումը
30.04.2026 | 22:19
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Լա Սկալայի օպերային թատրոնի համագործակցությունը՝ Օմանում
30.04.2026 | 22:02
Բելգիայում ՀՀ դեսպանը Եվրախորհրդարանին շնորհակալություն է հայտնել ՀՀ-ին աջակցող բանաձևի համար
30.04.2026 | 21:46
Հայտնի են ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության հաղթողները
30.04.2026 | 21:29
Այսօրվա փաստաթղթի ստորագրումը նշանակալի քայլ է գյուղական զարգացման ամրապնդման ճանապարհին. Պապոյան
30.04.2026 | 21:13
Cloudflare-ը ռուսական MAX մեսենջերը լրտեսական հավելված է ճանաչել
30.04.2026 | 21:00
ՔՊ-ն տապալել է բարեփոխումները, «Ուժեղ Հայաստանը» մաքուր ռուսական ուժ է. մենք այլընտրանք ենք առաջարկում. Հայկ Մարության. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 20:48
Մեր ազգն այժմ պետք է կենտրոնանա ներկայի և ապագայի վրա, այլ ոչ թե մնա անցյալում. Արարատ Միրզոյանի հարցազրույցը France 24-ին
30.04.2026 | 20:39
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
30.04.2026 | 20:27
Հայաստանը վերահաստատել է իր հանձնառությունը ՄԱԿ-ի միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին
30.04.2026 | 20:13
Գեղամ Գևորգյանը` հեղուկ գազի դեֆիցիտի մասին
30.04.2026 | 20:00
Ադրբեջանը ոչնչացնում, յուրացնում է հայկական հետքը․ սա թույլ չի տալիս լիարժեք հավատալ խաղաղությանը․ Դիաննա Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 19:47
Չեմպիոնների լիգայում հայտնի է շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը
Բոլորը

Այսօր կայացել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող թանգարանների և արգելոց-թանգարանների էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգի շնորհանդեսը․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Համակարգով ներդրվում է տոմսային տնտեսության և ֆինանսական հոսքերի կառավարման ժամանակակից գործիքակազմ՝ ապահովելով թանգարանային այցելությունների համակարգված կազմակերպումը:

Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, թանգարանների տնօրեններ:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է ներկաներին նոր հարթակի գործարկման առիթով և շնորհակալություն հայտնել գործընկերներին արդյունավետ և ճկուն աշխատանքի համար:

«Հարթակը լավ միջոց է` թանգարաններին նորովի առնչվելու և հաղորդակցվելու այցելուների հետ՝ ընձեռելով համագործակցության նոր հնարավորություններ: Մեզ համար շատ կարևոր է, որ ստանում ենք թափանցիկ և հաշվետվողական դաշտ, որն ապահովում է հասանելի և մատչելի ծառայություն քաղաքացիների համար»,- ասել է նախարարը:

Յուրաքանչյուր քաղաքացի կարող է կայքից ստանալ համապարփակ տեղեկատվություն թանգարանի, գործող ծրագրերի, ցուցադրությունների և ընթացիկ միջոցառումների մասին, ինչպես նաև էլեկտրոնային հարթակի միջոցով պատվիրել իրեն հետաքրքրող ցուցադրության տոմսը՝ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ: Հարթակի միջոցով ավելի հասանելի կդառնա հուշանվերների վաճառքը, քաղաքացիները հնարավորություն կունենան գնելու մի քանի տոմս միաժամանակ և օգտվելու զեղչային քաղաքականությունից:

Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև այն հանգամանքը, որ համակարգի միջոցով թանգարանային գործունեությունը կապվում է զբոսաշրջային քաղաքականության հետ. զբոսաշրջային երթուղիների պլանավորման, փաթեթների ներկայացման տեսանկյունից բոլոր ծառայությունները հասանելի են դառնում մեկ տեղում: Անդրադառնալով ոլորտում իրականացվող քաղաքականությանը՝ նախարարը նշել է. «ԿԳՄՍ նախարարությունը՝ որպես քաղաքականություն մշակող, այս հարթակի միջոցով կտիրապետի համապարփակ տեղեկատվության՝ տվյալների ամբողջական վերլուծության վերաբերյալ: Դա թույլ կտա մեզ հասկանալ, թե որոնք են մեր թանգարանների, արգելոց-թանգարանների ավելի կամ նվազ հետաքրքրություն առաջացնող ցուցադրությունները, դրանք այցելուների որ խմբերի համար են գրավիչ, և ինչպիսին պետք է լինի մեր քաղաքականությունը, որպեսզի մեր երկրի մշակութային ժառանգությունն ավելի հետաքրքիր և հասանելի դառնա այցելուների համար»: Նա ընդգծել է, որ գործընթացը բխում է մշակույթի զարգացման ռազմավարությունից, որի կարևոր թիրախներից են մշակույթի հանրահռչակումը և ոլորտին իբրև տնտեսության ճյուղի վերաբերելը, քանի որ տոմսային քաղաքականությունը դրա անբաժանելի մասն է: «Այս էլեկտրոնային հարթակի միջոցով մենք կկարողանանք մեծացնել թանգարանների և արգելոց-թանգարանների՝ սեփական եկամուտների գեներացման հնարավորությունները՝ այդ միջոցները թանգարանների հետագա զարգացմանն ուղղելու տեսանկյունից»,- ասել է Ժաննա Անդրեասյանը: Նախարարը խորհրդանշական է համարել, որ նոր համակարգը մեկնարկելու է ՀՀ անկախության օրը՝ սեպտեմբերի 21-ին, Հայաստանի պատմության թանգարանում բացվող «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» խորագրով ժամանակավոր ցուցադրության տոմսերի վաճառքից, ինչն իրադարձային է մեր մշակութային կյանքում և կարևոր քաղաքականության մաս է կազմում:

Պատասխանելով նոր ներդրվող համակարգի գործարկմանը վերաբերող հարցերին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը նշել է, որ գործընթացը փուլային ծրագիր է, որում ի սկզբանե ընդգրկվելու են ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող թանգարանները, սակայն գերատեսչությունը բաց է համագործակցության համար թե՛ համայնքային, թե՛ մասնավոր թանգարանների հետ:

Ալֆրեդ Քոչարյանն ընդգծել է՝ համակարգի ներդրման արդյունքում թանգարանների տոմսերի գնային քաղաքականությունը որևէ փոփոխության չի ենթարկվելու: Նա հիշեցրել է՝ ԿԳՄՍ նախարարի հրամանով արդեն իսկ հաստատվել է տոմսերի գնային նոր մշակված քաղաքականությունը, համաձայն որի՝ մայիսի 1-ից նախարարության ենթակայությամբ գործող թանգարանների և արգելոց-թանգարանների մշտական ցուցադրության այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար անվճար է: 12 տարեկանից բարձր դպրոցականների, ուսանողների, մարտական գործողությունների ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքների անդամների, ՀՀ քաղաքացի հանդիսացող կենսաթոշակառուների, փախստականների համար թանգարանների տոմսերը հասանելի են 50 տոկոս զեղչով:

Ալֆրեդ Քոչարյանը նաև տեղեկացրել է՝ տոմսերի վաճառքը թանգարանների ներսում ևս շարունակվելու է. «Սա հավելյալ տարբերակ է, որը կօգնի առցանց և ավելի հարմարավետ եղանակով ձեռք բերել տոմսեր, բայց, բնականաբար, եթե մուտք եք գործել թանգարան, ներսում ևս կարող եք տոմս գնել: Սա նաև հնարավորություն կտա տոմսերը նախապես ձեռք բերելու. սեպտեմբերի 21-ին կայանալիք ցուցադրության տոմսերն ավելի շուտ գնելը կօգնի խուսափել հերթերի գոյացումից»:

Էլեկտրոնային հարթակի ստեղծման աշխատանքներն իրականացրել է WebEx Technologies ընկերությունը. ինչպես ներկայացրել են ներկայացուցիչները, այսուհետ այցելուները կարող են ձեռք բերել թանգարանային տոմսերն առցանց՝ մուտք գործելով museumsarmenia.am կայք: Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգը բաղկացած է տոմսերի վաճառքի և մուտքի հասանելիության վերահսկման ու կառավարման բաղադրիչներից:

Տոմսերի վաճառքի համակարգն այցելուների համար նախատեսված եռալեզու (հայերեն, ռուսերեն և անգլերեն) կայք է: Համակարգի միջոցով իրականացվելու են կարգաբերումները, մուտքագրվելու է ողջ տեղեկատվությունը, դրամարկղի վաճառողների կողմից իրականացվելու է տոմսերի առձեռն վաճառքը, սահմանվելու է գնային, զեղչային և աբոնեմենտային քաղաքականությունը, գեներացվելու են հաշվետվությունները, ապահովվելու է կապը մուտքի հասանելիության վերահսկման և կառավարման համակարգի հետ:

Մուտքի հասանելիության վերահսկման և կառավարման համակարգը հայալեզու կայք է, որը նախատեսված է ընդհանուր ղեկավարման համար: Հարթակի միջոցով կարելի է ստեղծել օգտագործողների և կառավարողների էջեր, թանգարանների և մասնաճյուղերի անհատական հաշիվներ, կառավարման, տարատեսակ ցուցադրությունների և այլ ծրագրերի տոմսերի, գնային զեղչերի սահմանման, խմբագրման, ինչպես նաև հերթագրման առցանց հնարավորություններ:

Տեխնիկական սարքավորումների տեղադրման աշխատանքների ավարտը նախատեսվում է մինչև տարեվերջ: