Դեսպան Մակունցը Չիկագոյում է՝ մասնակցելու ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ազգային համագումարին

Լուրեր

06.10.2026 | 12:37
TRIPP-ի զարգացմանը զուգահեռ սպասվում է Հայաստան–Թուրքիա սահմանի բացում․ Փաշինյան
06.10.2026 | 12:26
Թրամփը հայտարարել է, որ Իրանը հնարավոր հարձակման դեպքում կարող էր «ոչնչացնել» Լոս Անջելեսն ու Սան Դիեգոն
06.10.2026 | 12:18
Էրիկ Փիլոյան. «Ամենամեծ պատճառներից մեկը, որ չպարտվեցինք՝ թիմի մթնոլորտն է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:13
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:10
Հրմշտոց ԱԺ-ում ՔՊ-ականների և ընդդիմադիրների միջև // ԱՀԿ-ն՝ ժանտախտի ռիսկի մասին․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 12:01
Հաքերները Դանիայում հասանելիություն են ստացել 8,8 միլիոն մարդու տվյալներին
06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:52
Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ս․թ․ օգոստոսի 18-23-ը ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը աշխատանքային այցով գտնվում է Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքում՝ մասնակցելու ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ազգային համագումարին. հայտնում են դեսպանությունից։

«Այցի առաջին օրը դեսպան Մակունցը Չիկագոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Օսկար Թաթոսյանի հետ միասին հանդիպել է Չիկագոյի հայ համայնքի երիտասարադների հետ։ Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստան-Սփյուռք հարաբերությունների, մասնավորապես այդ ոլորտում իրականացվող երիտասարդական ծրագրերի, Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների հիմնական ուղղությունների և դրանց զարգացման հեռանկարների, ինչպես նաև Հայաստանի անվտանգային իրավիճակի, հարևան երկրների հետ հարաբերությունների վերաբերյալ։

Դեսպանը երիտասարդներին է ներկայացրել իրենց հետաքրքրող ոլորտների վերաբերյալ ՀՀ պետական քաղաքականությունը, անդրադարձել է խաղաղության օրակարգին, «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, ինչպես նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ու Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի կողմից իրականացվող ծրագրերին։

Նույն օրը երեկոյան Պատվավոր հյուպատոսի գրասենյակի կողմից կազմակերպվել է ընդունելություն՝ ի պատիվ դեսպան Լիլիթ Մակունցի, որին մասնակցել են Իլինոյս նահանգից ընտրված կոնգրեսական Ռաջա Կրիշնամուրթին, ՀՀ-ից Դեմոկրատական կուսակցության համաժողովին մասնակցելու նպատակով ժամանած պատգամավորներ Սարգիս Խանդանյանը, Ծովինար Վարդանյանը և Սոնա Ղազարյանը, Ֆրեզնոյում և Օհայոյում ՀՀ պատվավոր հյուպատոսները, Չիկագոյում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի (գլխավոր և պատվավոր հյուպատոսություններ), հայ համայնքի և մասնագիտական շրջանակների ներկայացուցիչներ, գիտնականներ։

Միջոցառման պաշտոնական հատվածում ելույթներով հանդես են եկել Չիկագոյում պատվավոր հյուպատոս Օսկար Թաթոսյանը, կոնգրեսական Ռաջա Կրիշնամուրթին, Չիկագոյի պատվավոր հյուպատոսների ավագ, Չիկագոյում Բելգիայի Թագավորության պատվավոր հյուպատոս Փոլ Վան Հալթերենը, ինչպես նաև դեսպան Լիլիթ Մակունցը։

Իր խոսքում դեսպանը բարձր է գնահատել ՀՀ պատվավոր հյուպատոսի գրասենյակի գործունեությունը, շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, անդրադարձել՝ Հայաստան-Սփյուռք հարաբերություններին՝ կարևորելով Սփյուռքի ներուժի ներգրավումը Հայաստանի Հանրապետության զարգացման և անվտանգության ամրապնդման գործում»,- ասված է հաղորդագրությունում։