«Ֆեստիվառ»․ Եղեգնաձորում փողոցներ են փակ լինելու

Լուրեր

07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
07.11.2026 | 15:54
Եթե թուրքերն ուզենան հարձակվեն, մենք չենք հասցնի հզորանանք, որևիցե բան չենք հասցնի. Սիմոնյանը՝ սփյուռքահային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:43
Ռումբի տեղադրման մասին սպառնալիքներ՝ եվրոպական հեռուստաընկերություններին․ նամակները ստորագրված են եղել «Միխայիլ Անդրոպով» անունով
07.11.2026 | 15:25
Ինչի՞ պետք է կարողանանք ինչ որ տեղ տեղաշարժվենք, իսկ ադրբեջանցին մի տեղից մյուսը չկարողանա. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:06
ԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևատրում է առաջարկում Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար
07.11.2026 | 14:41
Հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա. բուք և սառնամանիք է սպասվում
Բոլորը

ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ օգոստոսի 24-ին Վայոց ձորի մարզկենտրոն Եղեգնաձոր քաղաքում կայանալիք «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի կազմակերպչական աշխատանքների համար սահմանափակվելու է որոշ փողոցների երթևեկությունը։

Մասնավորապես, օգոստոսի 20-ից 25-ը փակ է լինելու Նարեկացու փողոցը՝ հիվանդանոցից մինչև Միկոյան փողոց։ Օգոստոսի 23-ից 25-ը մեքենաների համար փակ են լինելու Քաղաքային ամֆիթատրոնի հարակից տարածքները։

Զբոսաշրջային անվճար երթուղիների համար նախատեսված ավտոբուսները ձեզ կսպասեն Եղեգնաձորի ավտոկայանում։

Հյուրերի համար առանձնացված են ավտոկայանատեղիներ քաղաքի հետևյալ հատվածներում՝ Շահումյան փողոցի վերջնամաս, Նարեկացու փողոցի վերջնամաս՝ եկեղեցու հարևանությամբ, Վարդան Զորավարի փողոց, ինչպես նաև Եղեգնաձորի երաժշտական դպրոցի հարևանությամբ։

Նշենք, որ «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի շրջանակներում Եղեգնաձորում համերգով է հանդես գալու այս տարի «Եվրատեսիլ»-ում Հայաստանը ներկայացրած ֆրանսահայ երգչուհի Ժակոն։