Հոսանքազրկում Նոա-Ռուժոմբերոկ հանդիպման ընթացքում. խաղն ընդհատված է. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում ընթանում էր Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության Նոա-Ռուժոմբերոկ հանդիպումը։ Հայկական ակումբը առաջին կեսից հետո հաղթում էր 1-0 հաշվով։ Երկրորդ խաղակեսի միջնամասում`68-րդ րոպեին, մարզադաշտը հոսանքազրկվեց, և խաղն անորոշ ժամանակով ընդհատված է։