Իշխանության համար պայքարին չեմ պատրաստվում մասնակցել․ Դավիթ Տոնոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ այդ  հրթիռները թե՛ գնման պահին, թե՛ դրանից հետո, թե՛ այսօր կիրառության համար պիտանի են։ Այս մասին դատարանի դիմաց լրագրողների հարցին ի պատասխան՝ ասաց «Անպիտան հրթիռներ» անունը ստացած գործով մեղադրյալ, պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, որն օրեր առաջ է ազատ արձակվել կալանքից։

Նախկին նախարարն առաջարկեց մեղադրանքի վերաբերյալ մյուս հարցերն ուղղել իր պաշտպաններին:

Factor TV-ի հարցին՝ պատրաստվո՞ւմ է քաղաքական գործընթացների մասնակցել, մասնավորապես, միանալ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմության ցույցերին, Դավիթ Տոնոյանն արձագանքեց. «Ես այդքան անլուրջ անձնավորության տպավորությո՞ւն եմ ստեղծել»։

Այնուհետև նա հստակեցրեց՝ խոսքը ոչ թե ցույցերին մասնակցել-չմասնակցելու մասին է, այլ ինքը դեռևս ցանկություն չունի քաղաքականությամբ զբաղվել:

Դիտարկմանը, որ քաղաքականությունը, այնուամենայնիվ, զբաղվում է նախկին նախարարով, որը ժամանակին հայտարարել է, թե իր նկատմամբ թավշյա քաղաքական հետապնդում է իրականացվում,  Տոնոյանը պատասխանեց․ «Խոսքը վերաբերում է իշխանության համար պայքարին, թե չէ քաղաքականության մեջ ես միշտ եմ եղել՝  30 տարի, բայց պաշտպանական, անվտանգային քաղաքականության մեջ, երբեք իշխանության համար չեմ պայքարել»։

Արաքս Մամուլյան