ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի մշակութային ժառանգության պահպանությանը․ դեսպան Քվինն ու նախարար Անդրեասյանն այցելել են Երերույք

Լուրեր

14.09.2026 | 23:23
Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Չինաստան
14.09.2026 | 23:04
Գազամատակարարման դադարեցումներ Արարատի մարզի Այգեստան բնակավայրում, Բերդ քաղաքում
14.09.2026 | 22:44
ՏԿԵ նախարարը և Ռաֆայել Գրոսսին քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի ընթացքին առնչվող հարցեր
14.09.2026 | 22:18
Հայտնաբերվել է 527 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
14.09.2026 | 22:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.09.2026 | 21:45
Գաղտնալսել են ընդդիմադիր ուժերի գրասենյակները, ձայնագրությունները դրել քրգործերում․ ԱՄՆ-ում նախագահ հրաժարական տվեց նման պատճառով․ Ստեփան Դանիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 21:30
10 օր առանց ռուսական գազի․ ինչու պլանային անջատումն այս անգամ  քաղաքականացվեց 
14.09.2026 | 21:13
Oգոստոսի կլիմայական պայմանները Հայաստանում
14.09.2026 | 20:55
19 հայեր դեռ պահվում են Բաքվում, շուրջ 800 հայեր անհետ կորած են․ ՄԱԿ-ի հանձնաժողովում Հայաստանն արձագանքել է ադրբեջանական կողմի մեղադրանքներին
14.09.2026 | 20:45
Կարգելվի՞ մարզային տրանսպորտի կանգառը Երևանում․ քաղաքապետարանը մուտքերին տեսախցիկներ է տեղադրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:30
Ադրբեջանը սարքել է եվրոպացի դիվանագետների գլխին՝ մասնակից դարձնելով իր կազմակերպած շոուին․ Էդգար Առաքելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:18
Հայաստան են ժամանել Գերմանիայի զինված ուժերի ներկայացուցիչներ
14.09.2026 | 20:06
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները քննարկել են հանցավորության դեմ պայքարի և անվտանգության ոլորտում համագործակցությունը
14.09.2026 | 19:54
Մայր Աթոռը դատապարտել է Գանձասարի և Դադիվանքի հայկական ինքնությունը խեղաթյուրելու Հաջիևի փորձերը
14.09.2026 | 19:44
Երևանում մեկնարկել է կայուն տրանսպորտային միջանցքներին նվիրված աշխատաժողով
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար ժաննա Անդրեասյանը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը պաշտոնատար անձանց, Շիրակի մարզի և Անիպեմզա բնակավայրի ներկայացուցիչների հետ այցելել են Երերույքի պատմական բազիլիկ տաճար, որտեղ ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի կողմից տրված 175․000 ԱՄՆ դոլար դրամաշնորհով իրականացվում են կոնսերվացման աշխատանքներ․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Այցն ընդգծում էր Հայաստանի հարուստ պատմամշակութային ժառանգության պահպանությանն ու վերականգնմանն աջակցելու Միացյալ Նահանգների հանձնառությունը։

Նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է ցուցաբերվող աջակցությունը, որը հնարավորություն է ընձեռում պահպանելու Հայաստանի մշակութային ժառանգության եզակի կառույցներից մեկը՝ Երերույքի տաճարը, որն ընդգրկված է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության նախնական ցանկում:

«Վերաիմաստավորված միջավայրում ներկայացնելով Հայաստանի հազարամյակների մշակույթը, պատմությունը, ճարտարապետությունը և արվեստը՝ հնարավորություն կունենանք այստեղ կազմակերպելու կրթական ծրագրեր, որոնք, անկասկած, նպաստելու են պատանիների և երիտասարդների զարգացմանը և մեր մշակութային ժառանգության հանրահռչակմանը: Կարևորում եմ նաև Լեռնային Ղարաբաղի ձեռագրերի պահպանության աջակցության ծրագիրը, որը նախատեսվում է իրականացնել «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի հետ համատեղ: Վստահ եմ, որ սերտ և արդյունավետ համագործակցությունը կլինի շարունակական»,- նշել է նախարարը՝ շնորհակալություն հայտնելով ԱՄՆ դեսպանատանը:

«Մշակութային պահպանության ոլորտում մեր համագործակցությունը խոսում է մեր երկու պետությունների միջև ամուր փոխգործակցության մասին։ Միասին մենք պահպանում ենք պատմությունը և նպաստում փոխադարձ ըմբռնման և հարգանքի ձևավորմանը», – ասել է դեսպան Քվինը։

Երերույքի հինավուրց բազիլիկ տաճարը հիմնվել է 4-5-րդ դարերում և Հայաստանի վաղ քրիստոնեական շրջանի պատմական նշանակության եզակի կոթող է։ Հուշարձանի պահպանության հարցում մարտահրավերներ են եղել` պայմանավորված թե՛ բնական, թե՛ մարդկային գործոններով, և այսօր հուշարձանի պահպանությունն առանցքային է Հայաստանի մշակութային ժառանգությունը հետագա սերունդներին փոխանցելու համար։

Երերույքում դեսպան Քվինը հայտարարել է ԱՄՆ դեսպանի մշակութային պահպանության հիմնադրամի նոր ծրագրի մասին, որով 74․000 ԱՄՆ դոլար է տրամադրվում Մատենադարանին՝ Լեռնային Ղարաբաղի հինավուրց հայկական վանքերում ստեղծված հազվագյուտ ձեռագրերի և արխիվային փաստաթղթերի պահպանության նպատակով։

ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի ֆինանսավորմամբ Հայաստանում 2005 թ․ սկսած իրականացվել է մշակութային պահպանության 15 ծրագիր, որոնց ուղղվել է, ընդհանուր առմամբ, 1․6 միլիոն ԱՄՆ դոլար։

Երերույքի ծրագրով նախատեսված են պատերի ամրացումներ, քայքայված քարերի փոխարինում, ջրահեռացման համակարգի ապահովում, հուշարձանի տարածքի բարեկարգում (նախապատրաստում՝ որպես առկա մոնումենտալ քարերի ցուցադրավայր)։

Հիմնադրամի ֆինանսավորմամբ Հայաստանում վերջերս իրականացված ծրագրերից են Սանահին վանական համալիրի պահպանության աշխատանքները Լոռու մարզում, Մեղրու Սբ Հովհաննես եկեղեցու վտանգված որմնանկարների վերականգնումը Սյունիքի մարզում և Արենի 1 քարանձավի պահպանությունը Վայոց ձորի մարզում։

Հարկ է նշել, որ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության ուղղությամբ պետության ուշադրությունը նկատելիորեն ավելացել է. 2024 թ․ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության համար տրամադրվել է մոտ 1 միլիարդ 159 միլիոն դրամ ՀՀ դրամ, որը մոտ երկու անգամ ավելի է նախորդ տարվա հատկացման համեմատ և մոտ 5-6 անգամ ավելի՝ դրան նախորդող տարիների համեմատ։ Այս պահին նախարարության պատվերով վերականգնման և նորոգման աշխատանքներ են կատարվում Արագածոտնի մարզի Փարպիի Ծիրանավոր եկեղեցում, Ագարակ պատմահնագիտական արգելոցում, Արմավիրի մարզի Այգեշատի Թարգմանչաց եկեղեցում, Լոռու մարզի Ամրակիցի Սբ Նիկոլայ հրաշագործ եկեղեցում, Լոռի բերդում (պարիսպներ, բաղնիքներ, պարսպապատ), Հաղպատի վանքում և այլն։ Շուտով կմեկնարկեն նաև Տավուշի մարզի Կիրանցի Սբ Երրորդություն եկեղեցու և Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոցի վերականգնման աշխատանքները։