Պաշտոնական նամակ չենք ստացել․ ՍԱՏՄ-ն՝ հայկական կոնյակի մասին ռուսական կողմի տարածած լուրերին ի պատասխան

Լուրեր

09.11.2026 | 15:34
Թուրքիայում մեկնարկել է COP31 կլիմայական համաժողովը․ կմասնակցի նաև Փաշինյանը
09.11.2026 | 15:25
Հունվարի 1-ից  թոշակները 1000 դրամով չեն բարձրանա․ պատճառը թաղման նպաստի վճարումը դադարեցնելու մասին նախագծի չեղարկումն է
09.11.2026 | 15:15
«Մոսկվայի շանտաժի վերջը եկել է»․ Մոլդովան գործարկել է Եվրոպային կապող նոր էլեկտրահաղորդման գիծը
09.11.2026 | 15:03
Մեսին առաջինն է, որ երկրորդ տարին անընդմեջ արժանացել է MLS-ի «Ոսկե խաղակոշիկին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 14:56
Եվրոպան ճնշում կգործադրի ԱՄՆ-ի վրա ու կփորձի զսպել Թրամփին՝ կանխելու Ուկրաինային անբարենպաստ խաղաղության պարտադրումն ու Իրանի դեմ նոր հարվածները
09.11.2026 | 14:47
Էդուարդ Սպերցյանը հյուրընկալվել է «Կրասնոդարին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 14:36
Մեզ վստահեցրել են, որ այդ նախագիծը ոչ մի կերպ չի փոխի տարածաշրջանի սահմանները․ Իրանի ԱԳՆ-ն TRIPP-ի մասին
09.11.2026 | 14:29
Թաղման նպաստները չեն չեղարկվի․ իշխանությունները հանրային դժգոհությունից հետո հրաժարվել են նախաձեռնությունից
09.11.2026 | 14:27
Մեկնեմ և ինձ ցույց տան ամենալավ իրավիճակը, ի՞նչ անեմ դրանից հետո. ՄԻՊ-ը` գերիներին այցելելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 14:15
Հայաստանի առևտրային պակասուրդը ռեկորդայի՞ն է․ ինչ են ցույց տալիս պաշտոնական տվյալները
09.11.2026 | 14:13
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 14:04
Գոլի հեղինակ դարձած Վահան Բիչախչյանը նշել է՝ ինչու չի միացել Հայաստանի հավաքականին
09.11.2026 | 13:56
Շոյգուն խոսել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատումից և կոչ արել վերսկսել «3+3» ձևաչափը
09.11.2026 | 13:43
Ինչ փոփոխություններ են կատարվել արցախցիների աջակցության ծրագրերում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:31
Կրակովի կենտրոնում հրաձգություն իրականացրած անձը մահացել է հիվանդանոցում
Բոլորը

Հայաստանը պաշտոնական նամակ չի ստացել ռուսական կողմի տարածած այն հայտարարության մասին, թե ՌԴ-ում վաճառվող հայկական կոնյակի գրեթե 90%-ը չի համապատասխանում պետության ստանդարտներին։ Այս մասին Factor.am-ին հայտնեցին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից։

Գերատեսչությունից նշեցին՝ տեղյակ չեն, թե, մասնավորապես, որ ապրանքանիշների մասին է խոսքը։

Ավելի վաղ «Անտիկոնտրաֆակտ» ասոցիացիայի ու Ռուսաստանի կոնյակ, սպիրտ և ալկոհոլային խմիչք արտադրողների միության համատեղ հետազոտության մեջ նշվել է, ռուսական խանութներում վաճառվող հայկական կոնյակի «գրեթե 90%-ն անվտանգ չէ, իսկ արտադրանքի գրեթե կեսը պարունակում է ոչ խաղողի սպիրտներ»։

Ըստ այդ հայտարարության՝ ուսումնասիրության համար ձեռք է բերվել ավելի քան 20 ապրանքանիշի կոնյակի 200 նմուշ հայաստանյան տասը խոշորագույն արտադրողներից։ Նմուշները ձեռք են բերվել ՌԴ մանրածախ ցանցերի խանութներից և ուսումնասիրության են հանձնվել Գարեջրագործության, ոչ ալկոհոլային և գինեգործական արդյունաբերության համառուսական գիտահետազոտական ինստիտուտի անկախ լաբորատորիա: Հետազոտության հեղինաները պնդում են, որ դրանցից 177-ում, այսինքն՝ 89%-ում՝ 10 նմուշից 9-ում, հայտնաբերվել են խախտումներ, իսկ գրեթե կեսում հայտնաբերվել են ոչ խաղողային ծագման սպիրտներ, և ընդամենը 23 նմուշ է լիովին համապատասխանում նորմերին և Ռուսաստանի Դաշնության օրենսդրությանը։

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին էլ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունից («Ռոսսելխոզնադզոր») նամակ էր ստացել այն մասին, որ Հայաստանից Ռուսաստան արտահանվող պտուղ-բանջարեղենի՝ ապրիլ-հունիս ամիսների խմբաքանակներում արձանագրել է խախտումներ և որոշում կայացրել հուլիսի 15-ից ՌԴ տարածք հայաստանյան 16 ընկերությունների արտադրանքի մատակարարումը ժամանակավորապես սահմանափակելու մասին։ ՍԱՏՄ-ի փոխանցմամբ՝ միայն մեկ ընկերության նկատմամբ է արգելքը վերացվել։

 

Մանյա Պողոսյան