Լոռու մարզի մի շարք հուշարձաններ վերականգնվում են ԿԳՄՍՆ միջոցներով և պատվերով

Լուրեր

09.11.2026 | 13:18
ԼՂ-ից տեղահանվածներին 30 հազար դրամների տրամադրման ծրագրի ժամկետը երկարացվել է․ պաշտոնյա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:11
ՄԻՊ-ը` երաժշտական դպրոցի տնօրենի մասնակցությամբ միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:06
Կառլոս Ալկարասը նվաճել է հերթական տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:54
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի վերսկսումը «խիստ անհավանական» է
09.11.2026 | 12:45
ԱԺ ծեծկռտուքի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
09.11.2026 | 12:39
Չենք խրախուսում Երևանում անշարժ գույք ձեռք բերել․ Ղարագյոզյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:35
Հայ սամբիստները 5 մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում
09.11.2026 | 12:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 12:12
Թրամփը հայտարարել է, որ պատերազմը կավարտվի «մի փոքր այլ տեսք ունեցող Ուկրաինայով»
09.11.2026 | 11:59
ՄԻՊ Անահիտ Մանասյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:55
Հայաստանը փորձում է որոշումների պատասխանատվությունը բարդել  ՀԱՊԿ-ի վրա․ ՌԴ ԱԳՆ
09.11.2026 | 11:45
Ուկրաինան հարձակվել է Լենինգրադի մարզի վրա․ ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:37
Ալեն Սիմոնյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը
09.11.2026 | 11:29
Փաշինյանն այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:16
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ չեք, որ այդ տոնով եք խոսում․ Մանասյանը՝ Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության աշխատակիցներն այցելել են Լոռու մարզի մի շարք հուշարձաններ, որոնք նորոգվում և վերականգնվում են նախարարության միջոցներով և պատվերով, մասնավորապես՝ Ամրակիցի Սբ Նիկոլայ հրաշագործ եկեղեցին, «Լոռի բերդ» ամրոցի պարիսպները, բաղնիքները, եկեղեցին (հասարակական կառույցը), տեղեկատվական կենտրոնը։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Լոռու մարզի Ամրակից գյուղի Սբ. Նիկոլայ ռուսական եկեղեցում հանդիպմանը մասնակցել են կապալառու և որակի տեխնիկական հսկողությունն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները: Տեղում իրականացվել էին հիմքերի ամրակայման աշխատանքներ, ընթացքի մեջ էր պատերի ամրակայման նպատակով կրակաթի ներարկումը։ Քննարկվել են վերականգնման վերաբերյալ խնդիրներ,  մասնավորապես՝ տանիքի թիթեղածածկի օրինակի և փայտե էլեմենտների վերաբերյալ: Դիտարկվել է կապալառու կազմակերպության կատարողականի համապատասխանությունն իրականացված աշխատանքներին:

Հաջորդիվ աշխատանքային խումբը Լոռի բերդ խոշորացված համայնքի ղեկավարի հետ այցելել է «Լոռի բերդ» ամրոց, որի մոտեցման ճանապարհին ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի պատվերով կառուցվում է տեղեկատվական կենտրոն: Կապալառու կազմակերպության հետ քննարկվել են շինարարության ընթացքում առաջացած հարցերը։ 

Այնուհետև նախարարության աշխատակիցներն այցելել են «Լոռի բերդ» ամրոցի եկեղեցի (հասարակական կառույց), որտեղ երկու թաղերի և պատի շարի վերականգնողական աշխատանքներն ընդունելի են համարվել: Հավանության են արժանացել պատի նորոգման համար նախատեսված քարերի գույնը և տեքստուրան: 

Տեղում կայացել է հանդիպում նաև «Լոռի բերդ» ամրոցի բաղնիքի և պարիսպների վերականգնողական շինարարական աշխատանքները և որակի տեխնիկական հսկողությունն իրականացնողների հետ, որի ընթացքում քննարկվել են աշխատանքները սկսելու վերաբերյալ հարցեր, տրվել են ցուցումներ՝ շինարարական հրապարակի պատշաճ կազմակերպման, կահավորման, տեսախցիկի առկայության և անվտանգության տեխնիկայի կանոնների պահպանման համապատասխանության վերաբերյալ: