Երկրաշարժից վնասված տների թիվը 70-ի է հասել, վնասների գույքագրումը դեռ չի ավարտել․ Երանոսի վարչական ղեկավար

Լուրեր

09.11.2026 | 14:15
Հայաստանի առևտրային պակասուրդը ռեկորդայի՞ն է․ ինչ են ցույց տալիս պաշտոնական տվյալները
09.11.2026 | 14:13
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 14:04
Գոլի հեղինակ դարձած Վահան Բիչախչյանը նշել է՝ ինչու չի միացել Հայաստանի հավաքականին
09.11.2026 | 13:56
Շոյգուն խոսել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատումից և կոչ արել վերակենդանացնել «3+3» ձևաչափը
09.11.2026 | 13:43
Ինչ փոփոխություններ են կատարվել արցախցիների աջակցության ծրագրերում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:31
Կրակովի կենտրոնում հրաձգություն իրականացրած անձը մահացել է հիվանդանոցում
09.11.2026 | 13:26
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը 4-րդ տեղն են գրավել Չինաստանի Գրան Պրիում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:18
ԼՂ-ից տեղահանվածներին 30 հազար դրամների տրամադրման ծրագրի ժամկետը երկարացվել է․ պաշտոնյա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:11
ՄԻՊ-ը` երաժշտական դպրոցի տնօրենի մասնակցությամբ միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:06
Կառլոս Ալկարասը նվաճել է հերթական տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:54
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի վերսկսումը «խիստ անհավանական» է
09.11.2026 | 12:45
ԱԺ ծեծկռտուքի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
09.11.2026 | 12:39
Չենք խրախուսում Երևանում անշարժ գույք ձեռք բերել․ Ղարագյոզյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:35
Հայ սամբիստները 5 մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում
09.11.2026 | 12:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
Բոլորը

Գեղարքունիքի մարզի Երանոս բնակավայրի վարչական ղեկավարը, համայնքային և մարզային հանձնաժողովի անդամների հետ երեկվանից շրջում է համայնքում և գույքագրում, թե երկրաշարժի հետևանքով ինչ վնասներ կան։ Վարչական ղեկավար Սաշա Բավեյանը Factor.am-ի հետ զրույցում նշեց, որ վնասների գնահատման համար երեկ ստեղծվել են համայնքային և մարզային հանձնաժողովներ։ Այս պահին դեռ չեն ավարտվել գնահատման աշխատանքները։ Ըստ նրա, գյուղացիներից մեծ թվով ահազանգեր են ստացել, այցելում են բոլորին։

«Երկրորդ օրն է, լարված աշխատում ենք՝ վաղ առավոտից մինչև ուշ երեկո, նշանակում է, որ երկրաշարժի հետևանքով վնասները շատ են»,- նշեց նա։

Սաշա Բավեյանի տեղեկացմամբ՝ այս պահին Երանոսում երկրաշարժից վնասված տների քանակը 70-ի է հասել, բայց այս թիվը ևս վերջնական չէ։

Վարչական ղեկավարը նաև հայտնեց, որ համայնքում հողաշեն 3 տուն է փլուզվել։

Նա նշեց, որ վնասները գնահատելուց հետո երկրորդ փուլով հանձնաժողովներում կքննարկեն նաև փոխհատուցման հարցը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 12-ին Մարտունի քաղաքից 9 կմ հյուսիս-արևմուտք,  4.2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այն զգացվել է Գեղարքունիքի մարզում՝ 5 բալ, Կոտայքի մարզում՝ 4 բալ և Երևան քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ: Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզում՝ 5 բալ, Կոտայքի մարզում՝ 4 բալ և Երևան քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ։