Դոնալդ Թրամփը՝ հնարավոր միջուկային պատերազմի մասին

Լուրեր

09.11.2026 | 14:29
Թաղման նպաստները չեն չեղարկվի․ իշխանությունները հանրային դժգոհությունից հետո հրաժարվել են նախաձեռնությունից
09.11.2026 | 14:27
Մեկնեմ և ինձ ցույց տան ամենալավ իրավիճակը, ի՞նչ անեմ դրանից հետո. ՄԻՊ-ը` գերիներին այցելելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 14:15
Հայաստանի առևտրային պակասուրդը ռեկորդայի՞ն է․ ինչ են ցույց տալիս պաշտոնական տվյալները
09.11.2026 | 14:13
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 14:04
Գոլի հեղինակ դարձած Վահան Բիչախչյանը նշել է՝ ինչու չի միացել Հայաստանի հավաքականին
09.11.2026 | 13:56
Շոյգուն խոսել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատումից և կոչ արել վերակենդանացնել «3+3» ձևաչափը
09.11.2026 | 13:43
Ինչ փոփոխություններ են կատարվել արցախցիների աջակցության ծրագրերում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:31
Կրակովի կենտրոնում հրաձգություն իրականացրած անձը մահացել է հիվանդանոցում
09.11.2026 | 13:26
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը 4-րդ տեղն են գրավել Չինաստանի Գրան Պրիում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:18
ԼՂ-ից տեղահանվածներին 30 հազար դրամների տրամադրման ծրագրի ժամկետը երկարացվել է․ պաշտոնյա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:11
ՄԻՊ-ը` երաժշտական դպրոցի տնօրենի մասնակցությամբ միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:06
Կառլոս Ալկարասը նվաճել է հերթական տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:54
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի վերսկսումը «խիստ անհավանական» է
09.11.2026 | 12:45
ԱԺ ծեծկռտուքի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
09.11.2026 | 12:39
Չենք խրախուսում Երևանում անշարժ գույք ձեռք բերել․ Ղարագյոզյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այս պահին մարդկության համար ամենալուրջ սպառնալիքը միջուկային պատերազմի հավանականությունն է, այլ ոչ թե գլոբալ տաքացումը։ Նման կարծիք է հայտնել նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցությունը ներկայացնող ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը՝ X հարթակում խոսելով դրա սեփականատեր և իր աջակից, միլիարդատեր Իլոն Մասկի հետ։ Շուրջ երկու ժամ տևած հարցազրույցը տեղի է ունեցել օգոստոսի 12-ին, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Թրամփը ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենին անվանել է «հիմար մարդ»։

«Դուք պարզապես կունենաք ավելի շատ սեփականություն օվկիանոսի տեսարանով, այնպես չէ՞։ Ամենամեծ սպառնալիքն այլ տեղ է: Ամենամեծ սպառնալիքը միջուկային տաքացումն է, քանի որ մենք այժմ ունենք զգալի միջուկային հնարավորություններ ունեցող հինգ երկիր, և մենք չենք կարող թույլ տալ, որ Բայդենի նման հիմար մարդկանց հետ որևէ բան պատահի»,- այսպես է մեկնաբանել Դոնալդ Թրամփը գլոբալ կլիմայի փոփոխության խնդիրը։

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի շարունակվող պատերազմի և Մոսկվայի հայտարարությունների ֆոնին դիտորդները բազմիցս մտահոգություն են հայտնել միջուկային էսկալացիայի հնարավորության վերաբերյալ։ Նույնը վերաբերում է նաև այն պատերազմին, որն Իսրայելը մղում է Մերձավոր Արևելքում ՀԱՄԱՍ-ի դեմ։

Ի թիվս այլ բաների՝ Թրամփը, որը բազմիցս ընդգծել է իր բարեկամական հարաբերությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ, ասել է, որ եթե ինքը վերադառնա Սպիտակ տուն, ապա ԱՄՆ-ում Իսրայելի օրինակով կստեղծվի սեփական արդյունավետ «Երկաթե գմբեթը»՝ հակաօդային պաշտպանության համակարգը:

Մասկի հետ զրույցում նա նաև ընդգծել է, որ պետք է լավ հարաբերություններ ունենալ Պուտինի, Սիի և Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեմ Ընի հետ։

«Հուսով եմ, որ մենք նորից լավ հարաբերություններ կունենանք նրանց հետ: Գիտեք, նրանց հետ լավ հարաբերություններ հաստատելը լավ բան է, ոչ թե վատ»,- ասել է Թրամփը:

Մեկնաբանելով ուկրաինական պատերազմը՝ Թրամփը նշել է, որ «ոչ ոք իրենից ավելի անհանգստացած չէ դրա համար»։ Խոսելով Կիևին ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից տրամադրվող օգնության մասին՝ Թրամփը չի ասել, թե ընտրվելու դեպքում նվազեցնելու է Վաշինգտոնի այդ աջակցությունը, սակայն ակնարկել է, որ ճիշտ կհամարի ԵՄ-ից աջակցության ավելացումը։