Ուկրաինայի ԶՈՒ-ն գրեթե 30 կմ խորությամբ առաջացել է Կուրսկի շրջանում և սկսել է հարվածել կամուրջներին

Լուրեր

09.11.2026 | 16:40
Ավելի վաղ ու ավելի ցածր գնով կարելի էր կանգնեցնել 44-օրյա պատերազմը․ Արտակ Բեգլարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 16:39
Փաշինյանն Իրանի փոխնախագահի հետ քննարկել է տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման հարցը
09.11.2026 | 16:32
Հայ բասկետբոլիստն արդյունավետ խաղ է անցկացրել Հունաստանում
09.11.2026 | 16:24
Նախաստորագրած պայմանագիրը «10 պատվիրանները» չեն, որ բանակցելի չլինեն․ Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 16:16
Ռուսաստանը հարվածել է Օդեսայում դպրոցների և մանկապարտեզների համար նախատեսված սննդամթերքի պահեստին․ կան զոհեր
09.11.2026 | 16:07
«Քննություն կլինի և ճշմարտությունը կիմանանք՝ դավաճանություն եղե՞լ է պատերազմի ժամանակ, թե՞ չէ»․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 15:55
Հանրաքվեի ցանկացած ելք վատ է ՀՀ-ի համար․ մեր խնդիրն է՝ թույլ չտալ, որ հարցը դրվի հանրաքվեի․ Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 15:42
Վարազդատ Լալայան. «Պայքարը ցույց տվեց, որ այս մարզավիճակում էլ կարող էի հաղթել մրցակիցներիս». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 15:42
Ընդդիմադիր շարժման իրավաբանների ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 15:34
Թուրքիայում մեկնարկել է COP31 կլիմայական համաժողովը․ կմասնակցի նաև Փաշինյանը
09.11.2026 | 15:25
Հունվարի 1-ից  թոշակները 1000 դրամով չեն բարձրանա․ պատճառը թաղման նպաստի վճարումը դադարեցնելու մասին նախագծի չեղարկումն է
09.11.2026 | 15:15
«Մոսկվայի շանտաժի վերջը եկել է»․ Մոլդովան գործարկել է Եվրոպային կապող նոր էլեկտրահաղորդման գիծը
09.11.2026 | 15:03
Մեսին առաջինն է, որ երկրորդ տարին անընդմեջ արժանացել է MLS-ի «Ոսկե խաղակոշիկին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 14:56
Եվրոպան ճնշում կգործադրի ԱՄՆ-ի վրա ու կփորձի զսպել Թրամփին՝ կանխելու Ուկրաինային անբարենպաստ խաղաղության պարտադրումն ու Իրանի դեմ նոր հարվածները
09.11.2026 | 14:47
Էդուարդ Սպերցյանը հյուրընկալվել է «Կրասնոդարին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի ԶՈՒ-ն շարունակում է Կուրսկի շրջանի վերահսկողության գոտին ընդլայնելու փորձերը, ուր  ներխուժել էր օգոստոսի 6-ին՝ գրավելով տասնյակ բնակավայրեր և «Գազպրոմ»-ի առանցքային գազաբաշխիչ կայանը։ Financial Times-ը, վկայակոչելով ուկրաինացի զինվորականների հրապարակած լուսանկարներից և տեսանյութերից ստացված աշխարհագրական տվյալները, հայտնում է, որ կիրակի օրվա դրությամբ՝ նրանց առաջխաղացումը Ռուսաստանի տարածքի խորքում հասել է մոտ 30 կմ-ի։

Կուրսկի շրջանի Գլուշկովսկի շրջանում Ուկրաինայի զինված ուժերը սկսել են հարվածներ հասցնել Սեյմ գետի կամրջին, գրում է «Դվա մայորա» տելեգրամ ալիքը։ Այս հարձակումների նպատակն է խաթարել ռուսական ուժերի նյութատեխնիկական ապահովման ուղիները Տետկինո գյուղում, որը գտնվում է սահմանին մոտ, նշում է տելեգրամ ալիքը։

Թեև ռուսական Z-ալիքնները հաղորդում էին իրավիճակի կայունացման մասին Կուրսկի մարզում, որը դարձել է պատերազմի սկզբից ի վեր Ռուսաստանի տարածք ամենամեծ ներխուժման թատերաբեմ, ուկրաինական զինված ուժերին հաջողվել է առաջ շարժվել դեպի արևմուտք և հյուսիս-արևմուտք, ասվում է Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի (ISW) շաբաթավերջին հրապարակված ռազմական զեկույցում։

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Կուրսկի մարզում ևս մեկ՝ Բելովսկի շրջան ներխուժելու՝ Ուկրաինայի ԶՈւ փորձի մասին։ Այստեղից սկսել են տարհանել տեղի բնակիչներին, գրում է The Moscow Times-ը։ «Դվա մայորա» տելեգրամ ալիքը գրում է, որ ուկրաինական ուժերի տեխնիկան գտնվում է Գիրյի գյուղի մոտերքում։ «Ազատություն ռադիոկայանի» թղթակիցը ևս հաստատել է Ուկրաինայի ԶՈւ ներկայությունը Գիրյիում։

Ուկրաինայի ԶՈՒ-ն մտել է Մարտինովկայի հարավային հատված և այնտեղ դիրքավորվել, այնուհետև «օգտագործել այս հաջողությունը, որպեսզի սկսի կռվել հարևան Միխայլովկա գյուղի համար», – գրում է ռազմական թղթակից Յուրի Պոդոլյական։

«Չնայած Ռուսաստանի ԶՈԻ լրացուցիչ կազմավորումների տեղակայմանը, դեռևս չի հաջողվել ամբողջությամբ կայունացնել առաջնագիծը», – գրում է «Ռիբար» տելեգրամ ալիքը երկուշաբթի առավոտյան։

Ըստ ալիքի տեղեկությունների՝ իրավիճակը բարդանում է Սուջայի մոտերքում, մարտեր են ընթանում Կորենևոյի մատույցներում։

«Հակառակորդը տարածքը հագեցնում է զրահամեքենաներով, դիվերսիոն խմբերով, որոնք շփման գծի ողջ երկայնքով ներթափանցում են առաջնագծի գյուղեր»,- գրում է «Ռիբարը»։

Ուկրաինայի ԶՈւ հազարավոր մարտիկներ են մասնակցում Կուրսկի շրջանի վրա հարձակմանը, և նրանց հիմնական նպատակն է ձգել ռուսական բանակի դիրքերը և «ապակայունացնել իրավիճակը» Ռուսաստանի Դաշնությունում, AFP-ին ասել է Ուկրաինայի անվտանգության ուժերի բարձրաստիճան պաշտոնյան։

Ուկրաինայի զինված ուժերի գործողության ևս մեկ պատճառ կարող է լինել ռուսական զորքերը Խարկովի ճակատում թուլացնելը. Միացյալ Նահանգները դեռևս կարծում է, որ ներխուժման նպատակներից մեկը մատակարարման գծերի կրճատումն է, այդ թվում՝ Կուրսկի շրջանով, The Wall Street Journal-ին ասել է ամերիկացի պաշտոնյան։ Բացի այդ, տասնյակ գերեվարված ռուս զինվորները կարող են փոխանակվել ուկրաինացի ռազմագերիների հետ։