Բուժառուներն արժանանում են ոչ պատշաճ խնամքի․ ՄԻՊ ներկայացուցիչներն անհետաձգելի այց են իրականացրել սոցիալական խնամքի ծառայություններ մատուցող կենտրոն

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ Պաշտպանի ներկայացուցիչներն անհետաձգելի այց են իրականացրել սոցիալական խնամքի ծառայություններ մատուցող կենտրոն․ տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից։ Ավելի վաղ Պաշտպանի աշխատակազմում տեղեկատվություն է ստացվել, որ կենտրոնում բուժառուներն արժանանում են ոչ պատշաճ խնամքի: Այս պահին Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները գտնվում են կենտրոնում: