Դատախազը 7 տարի ազատազրկում է պահանջել Հրայր Թովմասյանի համար․ վերջինիս հեռացրել են նիստերի դահլիճից ու գործով հանրային պաշտպան ներգրավել

Լուրեր

09.11.2026 | 19:43
Մանուել Նոյերն այս տարի դուրս չի գա խաղադաշտ
09.11.2026 | 19:27
Իզմիրի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել․ կան վիրավորներ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:14
Պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման նախագիծը հնարավոր է՝ հետաձգվի․ հարցը երկու օրից քննարկվելու է ԱԺ-ում
09.11.2026 | 18:59
Նոյեմբերի 10-ից Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկում երթևեկության կարգը կփոխվի
09.11.2026 | 18:48
Ադրբեջանը խախտել է խաղաղության նախաստորագրված փաստաթուղթը. Գոհար Մելոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 18:39
Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խուլիգանություն կատարած տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.11.2026 | 18:38
Հայաստանն առաջին մեդալն է նվաճել պատանեկան Օլիմպիական խաղերում
09.11.2026 | 18:27
Փաշինյանն ինքնիշխանության հետ այնքան կապ ունի, որքան Նաիրի Հունանյանը՝ հումանիզմի. Սուրենյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 18:18
Ծնողական ժամից օգտվելու իրավունքը նախատեսվում է սահմանափակել․ փոփոխություններ Աշխատանքային օրենսգրքում
09.11.2026 | 18:05
ԵՄ-ն կմասնակցի Աբու Դաբիի բանակցություններին․ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ Ուկրաինայի շուրջ բանակցությունների մասին
09.11.2026 | 17:59
ՀՖՖ մրցավարները նշանակումներ են ստացել միջազգային խաղերում
09.11.2026 | 17:52
Nvidia-ի ղեկավարի սիրավեպը՝ լրտեսական սկանդալի կենտրոնում․ ընկերությունը հետաքննություն է սկսել Չինաստանի հետ հնարավոր կապերի պատճառով
09.11.2026 | 17:44
Աջափնյակում հրազենով սպանություն կատարելու մեջ մեղադրվող 37-ամյա տղամարդը Վրաստանից տեղափոխվել է Հայաստան
09.11.2026 | 17:35
Դավիդ Սիլվան վերադարձը խաղադաշտ նշել է գոլով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 17:26
ԿԸՀ-ն հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը՝ դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին հետևելու համար
Բոլորը

Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանին հեռացրել է նիստերի դահլիճից, ապա նրա գործով հանրային պաշտպան ներգրավել։ Երեկ տեղի ունեցած դատական նիստի ընթացքում՝ առանց Թովմասյանի, ինչպես նաև նրա կողմից ընտրված պաշտպանների մասնակցության, նիստ է տեղի ունեցել, և դատախազը հանդես է եկել ճառով՝ պահանջելով 7 տարի ժամկետով ազատազրկման դատապարտել Թովմասյանին։

Այսպես՝ մոտ 2 շաբաթ առաջ Թովմասյանի գործով մյուս մեղադրյալ Նորայր Փանոսյանը չի ներկայացել դատարան, պաշտպանները հայտնել են, որ նա առողջական խնդիրներ ունի։ Փանոսյանը վիրահատվել է։ Դատավոր Տաթևիկ Գրիգորյանն էլ որոշել է Փանոսյանի գործն առանձնացնել Թովմասյանի գործից՝ դիրքորոշում հայտնելով, որ նրա առողջական խնդիրների պատճառով պարբերաբար խաթարվում է գործի քննության բնականոն ընթացքը։

Նիստի ընթացքում վիճաբանություն է տեղի ունեցել Թովմասյանի պաշտպան Արամ Օրբելյանի և դատարանի միջև։ Դատավոր Գրիգորյանը որոշել է 100 հզ դրամ տուգանք կիրառել պաշտպանի նկատմամբ։ Օրբելյանը լքել է նիստերի դահլիճը։ Այնուհետև վիճաբանություն է տեղի ունեցել նիստին առանց պաշտպանի մնացած Հրայր Թովմասյանի և դատարանի միջև։ Դատավոր Գրիգորյանը որոշել է Թովմասյանին 10 ժամով հեռացնել նիստերի դահլիճից։

Մինչ այս իրադարձությունները Թովմասյանը և նրա մյուս պաշտպան Միհրան Պողոսյանը համաձայնության էին եկել, որ Պողոսյանը դադարելու է ներկայացնել նրա շահերը, ուստի Թովմասյանին հեռացնելուց հետո, փաստացի, նիստին ներկա չեն եղել ո՛չ Թովմասյանը, ո՛չ վերջինիս պաշտպանը։ Դատարանը որոշել է գործում հանրային պաշտպան ներգրավել։

Հանրային պաշտպան Զոյա Սակովան արդեն երկու նիստ է՝ ներկայանում է դատարան, սակայն հայտնել է, որ ո՛չ Թովմասյանի հետ է կարողացել հանդիպել, և ո՛չ էլ Արամ Օրբելյանի հետ է կարողացել կապ հաստատել, ինչից կարելի է ենթադրել, որ պաշտպանը չունի Թովմասյանի համաձայնությունը՝ դատարանում նրա շահերը ներկայացնելու վերաբերյալ, ավելին, այս պաշտպանը, որն իրավունք չունի իր պաշտպանյալի դիրքորոշմանը հակառակ որևէ դիրքորոշում հայտնել դատարանում, չգիտի, թե մեղադրանքի և առհասարակ դատարանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ ինչ դիրքորոշում ունի Հրայր Թովմասյանը, որի շահերի պաշտպանությունն է այժմ ինքը ստանձնել։

Նշենք, որ դատավարության մասնակիցների նկատմամբ սանկցիա կիրառելու, գործից մաս առանձնացնելու որոշումները պարտադիր հրապարակման ենթակա որոշումներ են, սակայն Դատալեքս դատական-տեղեկատվական համակարգում դրանք տեղադրված չեն։

Նշենք, որ դատավոր Տաթևիկ Գրիգորյանը Հրայր Թովմասյանի գործը քննում է մոտ 4․5 տարի։ Նա այժմ Վերաքննիչ քրեական դատարանում առաջխաղացման ենթակա դատավորների ցուցակում է, և եթե ԲԴԽ-ն որոշի նրան առաջարկել որպես վերաքննիչ դատարանում դատավորի թեկնածու, իսկ նա ավարտած չլինի Թովմասյանի գործի քննությունն, ապա այն պետք է սկսվի նորից։ 

Արաքս Մամուլյան