ՕԽ-2024․ Սլավիկ Գալստյանը ծանր գոտեմարտում պոկեց հաղթանակն ու դուրս եկավ կիսաեզրափակիչ
Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի անդամ, աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի բրոնզե մեդալակիր 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը Փարիզում ընթացող Օլիմպիական խաղերում դուրս եկավ մրցաշարի կիսաեզրափակիչ․ գրում է armsport-ը։ Սլավիկ Գալստյանը քառորդ եզրափակիչում 3։2 հաշվով հաղթեց աշխարհի և Եվրոպայի առաջնություններում 5-րդ տեղը զբաղեցրած, Ֆրանսիայի ներկայացուցիչ Սիլա Մամադասային։ Կիսաեզրափակիչում Գալստյանի մրցակիցը դեռևս հայտնի չէ:
Copy and paste this URL into your WordPress site to embed
Copy and paste this code into your site to embed