Վրաստանում ցուցադրվում էին Ալեքսանյանի ու Ամոյանի գոտեմարտերը, Հայաստանում՝ ոչ․ ինչո՞ւ

Լուրեր

04.10.2026 | 22:31
Եղիշե Մելիքյանը և Իգոչուկվու Իվուն՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 21:16
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Կիևի ուղղությամբ հարվածների հետագա ուժեղացման մասին
04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
Բոլորը

Փարիզում ընթացող 33-րդ ամառային օլիմպիական խաղերում օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի ու Եվրոպայի յոթակի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ 97 կգ քաշային  Արթուր Ալեքսանյանը ժամանակից շուտ 9:0 հաշվով հաղթանակ տոնեց հարավկորեացի Սունգյուն Կիմի նկատմամբ և, պայքարը շարունակելով քառորդ եզրափակչում, անցավ կիսաեզրափակիչ՝ 9-5 հաշվով հաղթելով Ուզբեկստանի ներկայացուցիչ Ռուստամ Ասակալովին։

Օլիմպիական խաղերին առաջին անգամ մասնակցող ըմբշամարտի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, 77 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը ժամանակից շուտ 8։0 հաշվով հաղթեց Ֆինլանդիայի ներկայացուցիչ Կունարի Սարկինենին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ։ Ամոյանը 3:0 հաշվով հաղթեց Իրանի ներկայացուցիչ Ամին Կավիանինեժադին և դուրս եկավ կիսաեզրափակիչ։

Հանրային հեռուստաընկերությունը, սակայն, չցուցադրեց Ալեքսանյանի և Ամոյանի մրցելույթները, փոխարենն այդ ժամանակ ցուցադրվում էին այլ երկրների ըմբիշների գոտեմարտեր։ Հեռուստաընկերությունից պարազաբանել են, որ մեր մարզիկների գոտեմարտերը 1/8 եզրափակիչում տեղի են ունեցել ոչ հիմնական գորգում, այդ պատճառով հեռուստաընկերությունն ազդանշան չի ստացել։

«Առաջին ալիքն Օլիմպիական խաղերի ուղիղ եթերի ազդանշան ստանում է բացառապես ըմբշամարտի հիմնական գորգից, որտեղ տեղի են ունենում կիսաեզրափակիչ և եզրափակիչ գոտեմարտերը: Իսկ մեր ըմբիշներ Արթուր Ալեքսանյանի և Մալխաս Ամոյանի գոտեմարտերը 1/8 եզրափակիչում տեղի են ունեցել ոչ հիմնական գորգում և այդ իսկ պատճառով չեն հեռարձակվել ուղիղ եթերում»,- հայտնել են հեռուստաընկերությունից։

Ինչպես է ստացվում, որ, օրինակ, Վրաստանում ցուցադրել են Արթուր Ալեքսանյանի և Մալխաս Ամոյանի մրցելույթները․ Հանրային հեռուստաընկերության հանրային կապերի բաժնի պետ Սևակ Հակոբյանը Factor.am-ի այս հարցին հստակ և սպառիչ պատասխան չտվեց, փոխարենն ասաց, որ նախկինում էլ եղել են դեպքեր, երբ գոտեմարտերը ոչ հիմնական գորգում չեն հեռարձակվել նույն պատճառով։

«Մենք ստանում ենք հիմնական գորգի լիցենզիան, թե՛ Տոկիոյի, թե՛ Ռիոյի ժամանակ էլ եղել են նման դեպքեր, որ չեն հեռարձակվել, քանի որ մեզ տրվել է միայն հիմնական սիգնալը»,- նշեց Հակոբյանը։

Այդ դեպքերից հետո ինչո՞ւ բոլորիս հարկերից սնվող Հանրային հեռուստաընկերությունը չի դիմել նաև ոչ հիմնական գորգում մրցելույթների հեռարձակման լիցենզիա ստանալու համար․ այս հարցին Սևակ Հակոբյանը նույն պատասխանը տվեց։

 

Արփի Հակոբյան