Աննա Դանիբեկյանի լիազորությունները ժամկետներ խախտելու համար դադարեցրած ԲԴԽ-ն խախտել է որոշումը նրան տրամադրելու ժամկետը

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բարձրագույն դատական խորհուրդն առ այսօր չի հրապարկել և դատավոր Աննա Դանիբեկյանին չի տրամադրել նրա լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ որոշումը՝ թեև օրենքով պարտավոր էր 15-օրյա ժամկետում այն ուղարկել կողմերին։

Մասնավորապես՝ դատական օրենսգրքի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին Բարձրագույն դատական խորհրդի որոշման եզրափակիչ մասը Բարձրագույն դատական խորհրդի նիստում հրապարակելուց հետո տասնհինգօրյա ժամկետում այն ուղարկվում է վարույթ հարուցող մարմիններ և դատավորին։

Դատավոր Աննա Դանիբեկյանի վերաբերյալ որոշումը ԲԴԽ նիստում հրապարակվել է հուլիսի 16-ին, այսինքն՝ ամենաուշը հուլիսի 31-ին այն արդեն պետք է ուղարկվեր կողմերին, սակայն դատավոր Աննա Դանիբեկյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մինչև այսօր որոշումը չի ստացել։ Հուլիսի 30-ին դիմում է ներկայացրել ԲԴԽ, որտեղից հայտնել են, որ սահմանված ժամկետում կտրամադրեն որոշումը։

Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ Դատական դեպարտամենտից Factor.am-ին հայտնում են, որ 15-օրյա ժամկետը սկսում է հաշվարկվել հուլիսի 17-ից աշխատանքային օրերով, հետևաբար՝ 15-օր ժամկետը լրանում է այսօր, և այսօրվա մեջ որոշումը կտեղադրվի ԲԴԽ կայքում։

Մինչդեռ ԲԴԽ-ի այս մեկնաբանությունը հակասում է Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքին։
Մասնավորապես՝ Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի 21-րդ հոդվածի համաձայն՝ Եթե իրավական ակտով սահմանված ժամկետի հաշվարկը կատարվում է ոչ թե ըստ օրացուցային օրերի, այլ աշխատանքային օրերով, ապա դա պետք է հատուկ նշվի: Իսկ Դատական օրենսգրքում կողմերին որոշումը տրամադրելու կարգավորումը սահմանող իրավանորմում որևէ նշում չկա աշխատանքային օրվա մասին։

Հիշեցնենք, որ դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները Խորհուրդը դադարեցրել է՝ բավարարելով Արդարադատության նախարարության միջնորդությունը, որով դատավորին մեղադրում էին Քոչարյանի գործը ողջամիտ ժամկետում չքննելու, ձգձգելու և տապալելու մեջ։ Ստացվում է, որ դատավոր Դանիբեկյանի լիազորությունները ժամկետ խախտելու համար դադարեցրած ԲԴԽ-ն ինքն է խախտել նրա վերաբերյալ որոշումը տրամադրելու ժամկետը։

Նշենք, որ մինչ այդ՝ հուլիսի 9-ին էլ ԲԴԽ-ն մեկ այլ գործով դադարեցրել է դատավոր Արթուր Ստեփանյանի լիազորությունները՝ արձանագրելով որ նա խախտել է դատավարական ժամկետներ, սակայն այս որոշումը ևս 15-օրյա ժամկետում դատավորին չի տրամադրվել և այն կայքում տեղադրվել է միայն հուլիսի 30-ին, այսինքն՝ սահմանված ժամկետից 1 շաբաթ ուշ։

 

Արաքս Մամուլյան