Սևանա լճից այս տարի հավելյալ ջրառ չի լինի

Լուրեր

06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Բոլորը

Սևանա լճից այս տարի հավելյալ ջրառ չի լինի, այս մասին Factor.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

ՏԿԵՆ-ից նշել են, որ այս սեզոնին Սևանա լճից ոռոգման ջրի բացթողումը մեկնարկել է հունիսի 16-ին, ջրառի չափաքանակը սահմանվել է 170.0 մլն խմ-ը:

Գերատեսչությունից նաև տեղեկացրել են, որ հուլիսի 31-ի դրությամբ Սևանա լճի ջրի մակարդակը կազմել է 1900,66 մետր, ինչը 17 սանտիմետրով բարձր է 2023 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից:
Հիշեցնենք, որ անցած տարի խորհրդարանն օրենք ընդունեց, որով անհրաժեշտության դեպքում Սևանա լճից լրացուցիչ մինչև 240 մլն խմ ջրառ է իրականացվում։
Բացի 2023 թվականից Սևանից լրացուցիչ ջրառ իրականացվել է նաև 2008, 2012, 2014, 2017, 2018 և 2021 թվականներին։

Մանյա Պողոսյան