Թուրքիան Ղարաբաղում Ադրբեջանին օգնել է ԱԹՍ-ներով, զինամթերքով և ռազմական հրահանգիչներով. Bild-ի անդրադարձը

Լուրեր

10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
10.11.2026 | 19:30
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:15
Ինչպե՞ս ընտրել բնակարան և ինչի՞ն ուշադրություն դարձնել․ TOON EXPO-ն՝ նոր առաջարկներով ու զեղչերով․ զրույց Դիանա Հարոյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:11
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման քայլերը
10.11.2026 | 18:59
Ռուսաստանը փորձում է բաժանել Ուկրաինան Դնեպր գետով․ Զելենսկի
Բոլորը

Գերմանական Bild-ն անդրադարձել է Արցախի մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը։

«Ինչպես մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք նրանց հետ»,- ասել է Թուրքիայի ղեկավարն Իսրայելին ուղղված սպառնալիքների համատեքստում։

Ըստ հրապարակման՝ խոսքը երկու հակամարտությունների մասին է, որոնցում Թուրքիան ռազմական միջամտություն է ունեցել։

Bild-ի փոխանցմամբ՝ Լեռնային Ղարաբաղի համար պատերազմում Անկարան Ադրբեջանին աջակցել է անօդաչու սարքերով, զինամթերքով և ռազմական հրահանգիչներով։ Լիբիայում թուրք զինվորներն անցել են միջազգայնորեն ճանաչված կառավարության կողմը՝ ընդդեմ գեներալ Հաֆթարի զորքերի։

Թուրքիան ունի ժամանակակից սարքավորումներով զինված մեծ բանակ, որի թվաքանակը կազմում է 450 հազար գործող զինվորականից մի փոքր պակաս։ Թուրքական բանակը գործում է հարևան Իրաքում և Սիրիայում, որտեղ մի քանի ռազմակայաններ ունի։ Մի քանի տասնյակ հազար թուրք զինվորներ նաև տեղակայված են Կիպրոսի օկուպացված հյուսիսային հատվածում։ Թուրքիայի հարցերով փորձագետ Էրեն Գուվերչինը նշում է, որ Էրդողանը դժվար թե ի վիճակի է իրական ռազմական գործողությունների անցնելու։

«Էրդողանը միտումնավոր կրակի հետ է խաղում։ Նա մի կողմից ցանկանում է երկրի ներսում ուժեղ մարդու կերպարով հանդես գալ, մյուս կողմից՝ իրեն ներկայացնել որպես, այսպես կոչված, իսլամական աշխարհի առաջնորդ»,- կարծում է Գուվերչինը։

Foundation for Defense of Democracies ամերիկյան հիմնադրամի ռազմական փորձագետ Սեթ Ֆրանցմանը կարծում է, որ Էրդողանն օգտագործում է իր սպառնալիքները ներքաղաքական նպատակներով՝ «մկանները մարզելու համար»։

«Սակայն ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան չպետք է սպառնա Իսրայելին ռազմական գործողություններով, նույնիսկ եթե դա պարծենալու հարց է։ Ուղղակի ռազմական էսկալացիան քիչ հավանական է. արևմտյան երկրները կհամոզեն Անկարային չձեռնարկել Իսրայելի դեմ ռազմական գործողություններ: Այնուամենայնիվ, հաշվի առնելով Թուրքիայի պատրաստակամությունը՝ ընդլայնելու իր ռազմական նվաճումները Աֆրիկայում և Մերձավոր Արևելքի որոշ հատվածներում, նրա սպառնալիքներին միշտ պետք է լուրջ վերաբերվել»,- ասել է Ֆրանցմանը: