Թեհրանը Զանգեզուրի ճանապարհը համարում է ի վնաս Հայաստանի և մնում է այդ դիրքորոշմանը․ Իրանի հոգևոր առաջնորդը՝ Նիկոլ Փաշինյանին

Լուրեր

06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Բոլորը

Իրանի գերագույն  հոգևոր առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրան ուղեկցող պատվիրակության հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Թեհրանի քաղաքականությունը հարևանների, հատկապես՝ Հայաստանի հետ հարաբերությունների ընդլայնումն է, գրում է ISNA  գործակալությունը։

«Մենք խորապես հավատում ենք Հայաստանի հետ հարաբերությունների զարգացոմանը  և երկու երկրների միջև համագործակցությունը՝ հիմնված սահմանված շահերի հիմքի վրա՝ անկախ այլոց քաղաքականությունից»,- ասել է Խամենեին։

Նա շնորհակալություն է հայտնել Նիկոլ  Փաշինյանին Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը, ինչպես նաև ուղղաթիռի կործանման հետևանքով մահացած նախագահ Էբրահիմ Ռաիսիի հուղարկավորության արարողությանը ներկա գտնվելու համար, ընդգծել Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման կարևորությունը։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը Զանգեզուրի երթուղին դիտարկում է ի վնաս Հայաստանի և շարունակում է մնալ այս դիրքորոշմանը»,- ասել է նա։

Ալի Խամենեին շեշտել է, որ «օտարերկրացիները չպետք է սահմանափակումներ ստեղծեն երկրների հարաբերություններում իրենց հարևանների հետ»։

«Երկրներն իրենց անվտանգությունն ու բարեկեցությունն ապահովում են իրենց բարեկամների հետ, հեռվից եկողների գործողությունները վնասում են»,- ասել է նա։

Խամենեին նաև ընդգծել է Իրանի ժողովրդի և երկրի հայ համայնքի լավ հարաբերությունները։