Մանկապարտեզի նախկին տնօրենը պնդում է՝ համայնքապետարանը պահանջել է իր համար ցանկալի անձին աշխատանքի ընդունել, աշխատակազմից հերքում են

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Սպիտակ համայնքի Շիրակամուտ բնակավայրի «Արևիկ» մանկապարտեզում քանի օր է՝ լարված իրավիճակ է։ Մանկապարտեզի նախկին տնօրեն Մարինե Գալստյանը Factor.am-ին ահազանգել է՝ պնդելով, որ իրեն ապօրինի ազատել են աշխատանքից: Գալստյանը հայտարարում է, որ համայնքապետարանի աշխատակազմն իր հետ լարվել է այն բանից հետո, երբ ինքը հրաժարվել է աշխատանքի ընդունել աշխատակազմի ղեկավարի կողմից առաջարկված անձին։

«Ես իրենց ուզած մարդուն չեմ ընդունել աշխատանքի, որովհետև չէր համապատասխանում չափորոշիչներին: Եթե ես դայակ պետք է ընդունեի, իմ լիազորության ներքո էր, չէ՞, իսկ իրենք ինձ պարտադրում էին, որ մենք հաստիք ենք իջացրել, դու ո՞վ ես, քեզնից ինչ ես ներկայացնում»,- ասում է Գալստյանը:

Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Ազգանուշ Ֆրանգյանը Factor.am-ի հետ զրույցում պնդեց՝ տնօրենից չի պահանջել որևիցե մեկին աշխատանքի ընդունել` հավելելով՝ մանկապարտեզի նախկին տնօրենի ազատման հիմքը ղեկավարման իրավունքի հավաստագիր չունենալն է եղել:

«Նոր կարգով եթե մինչև 2024 թվականի հունիսի մեկի դրությամբ մանկապարտեզների տնօրենները ղեկավարման իրավունքի հավաստագիր չեն ներկայացնում, պետք է լուծվի նրանց հետ կնքված աշխատանքային պայմանագիրը: Համայնքի բոլոր մանկապարտեզների տնօրենները մինչև մայիսի 29-ը ներառյալ հանձնել են քննությունները և ներկայացրել հավաստագրերը: Մարինե Գալստյանը հունիսի 1-ի դրությամբ չի ուեցել ղեկավարման իրավունքի հավաստագիր, ինչը նույն դրույթի համաձայն աշխատանքային պայմանագիրը լուծելու հիմք է հանդիսացել»,- նշում է Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

Արևիկ մանկապարտեզի նախկին տնօրենն ընդգծում է՝ հավաստագիր ստանալու համար հուլիսին քննությանը մասնակցել է, սակայն չի հաղթահարել անցողիկ շեմը, իր խոսքով, «համայնքապետարանի կողմից հոգեբանական ճնշումների պատճառով»։ Ասում է` հնարավորություն ունի օգոստոսին ևս մեկ անգամ քննություն հանձնելու: Գալստյանի խոսքով՝ ԿԳՄՍ նախարարությունից ասել են, որ մինչև հավաստագիր ստանալը կարող է դառնալ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, սակայն համայնքապետարանը թույլ չի տալիս նույնիսկ մանկապարտեզ մտնել:

Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Ազգանուշ Ֆրանգյանն էլ նշում է՝ Գալստյանին պատշաճ ծանուցվել է իր ազատման հիմքերի մասին: Նրա խոսքով՝ տնօրենի թափուր հաստիքի համար առաջիկա օրերին մրցույթ կհայտարարվի։ Սպիտակի համայնքապետարանից ասում են, եթե նախկին տնօրենը մասնակցի և հաղթի մրցույթին, նորից կնշանակվի իր պաշտոնին:

Անի Թամրազյան