ԶՊՄԿ-ն կրկին առաջատարն է, «Գազպրոմ»-ը կրճատել է հարկերը․ որոնք են Հայաստանի խոշոր հարկատուները

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը կրկին գլխավորում է ՀՀ խոշոր հարկատուների ցանկը՝ շուրջ 64 մլրդ 50 մլն դրամ վճարած հարկերով։ Սրանք 2024 թվականի առաջին կիսամյակի տվյալներն են։ 

 

Ի տարբերություն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի՝ ԶՊՄԿ-ն գրեթե կրկնապատկել է վճարած հարկերը։ Նախորդ տարվա առաջին 6 ամիսներին ընկերությունը վճարել էր շուրջ 34,7 մլրդ դրամ։ 

 

2-րդ տեղում «Մոբայլ Սենթր Արտ» ընկերությունն է, որը զբաղվում է բջջային հեռախոսների վաճառքով։ Ընկերությունը տարվա առաջին 3 ամիսներին առաջին անգամ հայտնվել էր ՀՀ 1000 խոշոր հարկատուների 1-ին տեղում, սակայն կիսամյակային տվյալներով զիջել է իր դիրքը 1 հորիզոնականով։ «Մոբայլ Սենթր Արտ» ընկերությունը 2024 թվականի հունվար-հունիս ամիսներին ՀՀ բյուջե է վճարել շուրջ 32,3 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 15,8 մլրդ դրամի փոխարեն։ Նշենք, որ նախորդ տարվա առաջին կիսամյակում ընկերությունը 1000 խոշոր հարկատուների ցանկում 6-րդն էր, ու թեև այս տարվա առաջին եռամյսակի համեմատ մի փոքր զիջել է դիրքերը, այնուամենայնիվ, կրկնապատկել է վճարած հարկերն ու մնացել առաջին եռյակում։ 

 

3-րդ տեղում «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է՝ վճարած 27,5 մլրդ դրամ հարկերով։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ընկերությունը զիջել է իր դիրքերը 1 հորիզոնականով ու փոքր ինչ նվազեցրել հարկերը։ Նախորդ տարվա առաջին 6 ամսում ընկերությունը վճարել էր 30,6 մլրդ դրամ։ 

 

4-րդ տեղում «Գրանդ տոբակո» ընկերությունն է՝ 23,5 մլրդ դրամ վճարած հարկերով։ Այս ընկերությունը ևս նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ զիջել է իր դիրքը 1 հորիզոնականով, սակայն վճարած հարկերն ավելացել են։ Նախորդ տարվա հունվար-հունիս ժամանակահատվածում «Գրանդ տոբակո»-ն պետությանը 20,2 մլրդ դրամ էր վճարել։ 

 

5-րդ տեղում «Փրիթի Ուեյ» ընկերությունն է, որը ներկայացնում է «Վեստա» խանութների ցանցը։ Ընկերությունը նախորդ տարվա առաջին կիսամյակում 7-րդ հորիզոնականում էր՝ վճարած 15,7 մլրդ դրամ հարկերով։ Այս տարի եզրափակում է առաջին հնգյակը 15,7 մլրդ դրամ հարկերով։ 

 

Առաջին տասնյակում են նաև «Ամերիաբանկ»-ը, «Վիվա Արմենիա»-ն, «Սի Փի Էս էներջի գրուպ»-ը, «Սոֆթ Քոնսթրաքթ»-ը և «Սիթի»-ն՝ըստ հերթականության։ 

 

«Ամերիաբանկ»-ը նախորդ տարվա առաջին կիսամյակում 4-րդն էր, այս տարի՝ 6-րդը՝ վճարած 17,5 մլրդ դրամ հարկերով։  

 

«Վիվա Արմենիա»-ն (նախկինում ՄՏՍ Հայաստան) նախորդ տարվա առաջին կիսամյակում 13-րդն էր՝ վճարած 8,1 մլրդ դրամ հարկերով, այս տարվա առաջին կիսամյակում վճարել է 10,7 մլրդ դրամ։  

 

«Սի Փի Էս էներջի գրուպ»-ը նախորդ տարի 8-րդ հորիզոնականում էր՝ 11,3 մլրդ դրամ հարկերով, այս տարի թեև կրճատել է վճարած հարկերը (9.7 մլրդ դրամ), բայց մնացել է 8-րդ տեղում։ 

 

«Սոֆթ Քոնսթրաքթ»-ը նախորդ տարի 21-րդ տեղում էր՝ վճարած 5,6 մլրդ դրամ հարկերով, այս տարի վճարել է 9,3 մլրդ դրամ և հայտնվել առաջին տասնյակում։ 

Տասնյակը եզրափակում է «Սիթի»-ն՝ վճարած 9,3 մլրդ դրամ հարկերով։ Նախորդ տարի ընկերությունը 15-րդ տեղում էր՝ վճարած 7,3 մլրդ դրամ հարկերով։ 

 

Նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ առաջին տասնյակից դուրս են մնացել «Ինթերնեյշնլ Մասիս տաբակ»-ը և «Ջեյ Թի Այ Արմենիա»-ն։ 

 

«Ինթերնեյշնլ Մասիս տաբակ»-ն այս տարի 11-րդն է՝ վճարած 8.8 մլրդ դրամ հարկերով։ Նախորդ տարի վճարել էր 11,3 մլրդ դրամ, այսինքն՝ վճարած հարկերը կրճատվել են։  

 

«Ջեյ Թի Այ Արմենիա»-ն հայտնվել է 19-րդ հորիզոնականում վճարած 6,2 մլրդ դրամ հարկով, նախորդ տարի վճարել էր 9,2 մլրդ դրամ, այսինքն՝ այս ընկերությունը ևս կրճատել է հարկերը։ 

Անժելա Պողոսյան