Միրզոյան- Բայրամով-Լավրով հանդիպումից 1 տարի անց․ Ադրբեջանը պատրաստ է ռուսական հարթակում նոր հանդիպման, Երևանը չի անդրադարձել Զախարովայի հայտարարությանը

Լուրեր

06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:45
«Երևան Մոլ»-ից «Շանթ» ու «Արմենիա TV»․ ինչո՞ւ են Դատախազություն կանչել Միքայել Մինասյանին ու կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:28
Կրեմլը Լիտվայում միջուկային զենք տեղակայելու ծրագրերն «էսկալացիայի քայլ» է անվանել
06.10.2026 | 19:15
Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-ԵՄ փոխգործակցությունն ու տարածաշրջանային հարցերը
06.10.2026 | 19:00
Իրանը կխոչընդոտի «Թրամփի ուղուն», եթե ԱՄՆ-ն պարտադրի ՀՀ-ին՝ միանալ Թեհրանի դեմ պատժամիջոցներին. Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 18:49
Ֆրանսիան միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ նոր հրթիռ է փորձարկել
06.10.2026 | 18:42
Վահագն Խաչատուրյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության խորացումը
06.10.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լյուքսեմբուրգի դեսպանին
06.10.2026 | 18:19
Բայրամովն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP-ը
06.10.2026 | 18:13
Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց խուլիգանության գործով // ՔՊ-ն եկեղեցու հարցով հանձնաժողով ստեղծեց․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 18:10
Մեսին վերջին մարզումն է անցկացրել Արգենտինայի հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.10.2026 | 18:06
«Երեխու պարանոցն ու ձեռքերը ուռած էին, ծեծելուց հետո վատացել ա»․ մանրամասներ Գեղարքունիքում ուսուցչի կողմից 2-րդ դասարանի աշակերտուհուն բռնության ենթարկելու դեպքից
Բոլորը

Պաշտոնական Մոսկվան դարձյալ հայտարարում է, որ պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության պայմանագիր կնքելու հարցում։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան երեկվա ճեպազրույցում ասել էր, թե «Ռուսաստանը պարտավորվել է, և դա գրված է Մոսկվայի ստորագրած փաստաթղթում, ամեն կերպ աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելուն»։ Զախարովան նշել էր, որ պատրաստ են այսուհետ ևս իրենց հարթակը տրամադրել կողմերին՝ իրենց նախընտրելի երկկողմ ձևաչափով բանակցությունների համար։

Մոսկվայի հայտարարությանը շտապել են արձագանքել Ադրբեջանից։ Այդ երկրի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն երեկ հայտարարել է, որ Ադրբեջանը միշտ պատրաստ է եղել Հայաստանի հետ բանակցությունների Ռուսաստանում և այլ հարթակներում։ Պաշտոնական Երևանը դեռ չի անդրադարձել Մոսկվայից հնչող առաջարկին:

Հիշեցնենք, որ վերջին անգամ ռուսական հարթակում արտագործնախարարների մակարդակով բանակցություններ մեկ տարի առաջ են եղել։ Անցած տարի հենց այս օրը՝ հուլիսի 25-ին, Մոսկվայում տեղի է ունեցել Միրզոյան- Բայրամով-Լավրով հանդիպումը։ Այդ օրը եռակողմ ձևաչափով բանակցություններից բացի Լավրովը նաև առանձին հանդիպումներ է ունեցել Միրզոյանի և Բայրամովի հետ։

Չնայած Մոսկվան պարբերաբար հարթակ տրամադրելու առաջարկը կրկնում է, բայց ռուսական ֆորմատով բանակցություններ չկան։

Իսկ այս տարի հուլիսին Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի կազմավորման 75-ամյակին նվիրված գագաթաժողովի շրջանակներում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նախաձեռնությամբ էր կայացել Միրզոյան- Բայրամով- Բլինքեն եռակողմ հանդիպումը։

Մանյա Պողոսյան