ՊՆ-ն հերքում է Իրանից 500 միլիոն դոլարի սպառազինության ձեռքբերման լուրը
Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը, անդրադառնալով Իրանից սպառազինության ձեռքբերման մասին հրապարակումներին, Factor.am-ի հետ զրույցում հերքեց տեղեկությունը։ «Մտացածին, հորինված բովանդակությամբ հրապարակումներին չենք արձագանքում»,- ընդգծեց Թորոսյանը։ Հիշեցնենք՝ երեկ «Iran International» կայքը գրել էր, որ Հայաստանն ու Իրանը 500 միլիոն դոլարի սպառազինության ձեռքբերման գաղտնի պայմանագիր են ստորագրել։
Copy and paste this URL into your WordPress site to embed
Copy and paste this code into your site to embed