Միլիոնների պայմանագրեր՝ 1 ամիս առաջ ստեղծված ընկերության հետ․ ՆԳՆ-ի թանկարժեք գնումը

Լուրեր

15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
Բոլորը

Ներքին գործերի նախարարությունը մոտ 46 մլն դրամ արժողության գնում է կատարել էլեկտրոնային աճուրդից 1 ամիս առաջ գրանցված անհայտ ընկերությունից։ Խոսքը «Մանար1» ՍՊԸ-ի մասին է, որը ՆԳՆ պարեկային ծառայության 140 մեքենաները պետք է կահավորեր ճաղավանդակներով։ Ընկերությունը պետական ռեգիստրում գրանցվել է 2023 թ-ի օգոստոսի 3-ին։ ՆԳՆ-ն էլեկտրոնային աճուրդը հայտարարել է սեպտեմբերի 4-ին, իսկ ընկերության հետ պայմանագիրը կնքել է 2023 թ-ի հոկտեմբերի 11-ին։ Ընդ որում՝ հոկտեմբերին, պայմանագիրը կնքելու ժամանակ, ընկերությունն ունեցել է ընդամենը 2 աշխատակից։ «Մանար1»-ի հիմնադիրն ու ղեկավարը 31-ամյա Կարեն Հովհաննիսյանն է, որը որևէ այլ ընկերություն չունի։ 

Հաշվեքննիչ պալատը մի շարք խնդիրներ է արձանագրել նախարարության այս գնման մեջ։ Ընդ որում՝ ՀՊ-ն համանման խնդիրներ էր բացահայտել նաև 2022 թ-ին իրականացված նույնանման 2 գնումների մեջ։ Այն ժամանակ ոստիկանությունը պարեկային ավտոմեքենաների համար ճաղավանդակներ էր ձեռք բերել «Տոյոտա Երևան» ընկերությունից, առաջին պայմանագրով՝ 21․7 մլն դրամով, երկրորդ պայմանագրով՝ 59․5 մլն դրամով։ Մի դեպքում, երբ ճաղավանդակներով կահավորվել է 140 «Տոյոտա (Քեմրի և Ռավ-4)» ավտոմեքենաների սրահների հետնամասը, պարզվել է, որ տեղադրված ճաղավանդակների  գումարային մակերեսը չի գերազանցել 399 մ², այնինչ «Տոյոտա Երևան» ՍՊ ընկերությունը Ոստիկանությանը վճարման է ներկայացրել 700 մ² տեղադրված ճաղավանդակների արժեքը, որն ամբողջությամբ վճարվել է: 

Երկրորդ դեպքում կրկին «Տոյոտա Երևան»-ը 175 «Տոյոտա Ֆորտուներ» ավտոմեքենաների սրահների հետնամասը կահավորել է ճաղավանդակներով՝ հաշվարկելով ընդհանուր 1102.5 մ², մինչդեռ փաստացի  մակերեսը չի գերազանցել 577.5 մ²։ Այդ դեպքում էլ Ոստիկանությունն ընկերությանը վճարել է փաստացի արված աշխատանքի արժեքից գրեթե կրկնակի ավելի գումար։ Այդ 2 գործարքներով Ոստիկանությունը «Տոյոտա Երևան»-ին ավելի էր վճարել շուրջ 37.6 մլն դրամ, ինչը և մոտ 1 տարի առաջ արձանագրել էր ՀՊ-ը։ 

Նկատենք, որ «Տոյոտա Երևան»-ի հետ առաջին պայմանագրով ճաղավանդակների 1մ² արժեքը հաշվարկվել էր 31 հազար դրամ, երկրորդ պայմանագրով՝ 54 հազար դրամ։

Եվ ահա, 2023 թ-ի սեպտեմբերին ՆԳՆ-ն պարեկային մեքենաները՝ 65 հատ «Շկոդա ՍուպերԲ» և 75 հատ «Կոդիակ», ճաղավանդակներով կահավորելու 45․5 մլն-անոց պայմանագիր է կնքել «Մանար 1»-ի հետ, իսկ 2 ամիս անց նույն ընկերության հետ կնքել է մեկ այլ պայմանագիր՝ 20 հատ «Միցուբիշի L200» մեքենաները ճաղավանդակներով կահավորելու վերաբերյալ՝ մոտ 3․7 մլն դրամ գնով։ Այս անգամ 1 մ²-ն հաշվարկվել է 98 հազար դրամ, այսինքն՝ 2022թ-ի համեմատ 1.8-3.2 անգամ ավելի թանկ։ Ըստ ՀՊ-ի՝ առանց որևէ հիմնավորման։ 

Հավելենք, որ ՆԳՆ-ն այս տարվա հունվարին ևս 1 ծառայություն է գնել նույն «Մանար1»-ից՝ բոլորովին այլ բնույթի․ ընկերությունը մոտ 4 մլն դրամով պետք է իրականացնի ՆԳՆ-ի Արտաշատի ՀՔԲ-ի գրասենյակների մաքրումը։

Գայանե Խաչատրյան