Ո՞ւմ են բաժին հասել հայաթափված Արցախի թանկարժեք մեքենաները․ ՔԿ-ն քրգործ է հարուցել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Արցախի Հանրապետության լուծարումից հետո տեղի է ունեցել պետական միջոցների յուրացում․ նման պնդում է անում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ»-ը։ Լրատվամիջոցն այդ թեմայով երկու հոդված է հրապարակել այն շեշտադրմամբ, որ 2023-ի սեպտեմբերի 19-29-ն ընկած ժամանակահատվածում մեծահարուստների կողմից գույքեր են յուրացվել։ ՀԺ-ն պնդում է, թե Արցախի ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի օգնական Հարութ Ավագյանի անունով են օտարվել գերատեսչության մեկ տասնյակի հասնող ավոտմեքենաներ և պետհամարանիշներ։

Հարութ Ավագյանը ՆԳ նախարարի օգնական է նշանակվել 2020 թվականից հետո։ Ըստ Արցախի իրավաբանական անձանց պետական ռեգիստրից ստացված տեղեկության, 44-օրյա պատերազմից մեկ ամիս անց հիմնել է «Ավագյան Հարութ» ՍՊԸ-ն։

Արցախի ՆԳՆ-ի ավտոմեքենաների ենթադրյալ սեփականաշնորհման վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ Հարութ Ավագյանից, սակայն, նա հեռախոսազանգերին չէր պատասխանում։ Կապ հաստատեցինք Հարութ Ավագյանի հոր՝ Արեգ Ավագյանի հետ։ Նա Արցախի իշխող «Ազատ հայրենիք – ՔՄԴ» խմբակցության պատգամավոր էր։ Հայրն որդուն վերագրվող տեղեկություններն «ամբողջության սուտ» է որակում։

«Հայկական ժամանակ»-ն արդեն մեկ այլ հրապարակմամբ հայտնում է, որ «Արցախէներգո» ՓԲ ընկերությանը պատկանող 2017թ. արտադրության Lexus LX 570 մակնիշի մեքենան ընկերության տնօրեն Արտյոմ Հարությունի Կյուրեղյանը նվիրաբերվել է «Ջի Էմ հոլդինգ» ՍՊ ընկերությանը, որի 45 տոկոս բաժնեմասի սեփականատերը և տնօրենը Արսեն Միքայելի Սեյրանյանն է: Հրապարակման մեջ նշվում է, որ մոտ 100 հազար դոլար արժողությամբ մեքենան նվեր ստացած անձը Երևանում 10 անշարժ գույք ունի։

Լրատվամիջոցը որպես «Արցախէներգո» ՓԲ ընկերության տնօրեն է ներկայացրել Արտյոմ Հարությունի Կյուրեղյանին, սակայն, Factor TV-ն իրավաբանական անձանց պետական ռեգիստրի միջոցով պարզեց, որ տնօրենը Անդրանիկ Ռոբերտի Խաչատրյանն է։ Այուհանդերձ, մենք կապ հաստատեցինք նաև «Արցախէներգո»-ի տնօրենի հետ՝ պարզելու, թե արդյո՞ք ընկերության հաշվեկշռում նման ավտոմեքենա եղել է, եթե այո՝ ինչ է արվել այն։ Անդրանիկ Խաչատրյանը հերքեց իրենց հաշվեկշռում «Լեքսուս» մեքենայի առկայությունը։

Իսկ ով է «Ջի Էմ հոլդինգ» ՍՊ ընկերության համասեփականատերը, որին ենթադրաբար փոխանցվել է թանկարժեք ավտոմեքենան։ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի համաձայն «Ջի Էմ հոլդինգ» ՍՊԸ-ի 45 տոկոսի սեփականատերը, ոչ թե Արսեն Միքայելի Սեյրանյանն է, ինչպես ներկայացրել է լՀԺ-ն, այլ Արսեն Սեյրանի Միքայելյանը, իսկ մնացած 55 տոկոսը պատկանում է ռուսաստանաբնակ հայտնի գործարար Վիտալի Գրիգորյանցին։ «Ջի Էմ հոլդինգ»-ը հիմնադրվել է 2016 թվականին Ստեփանակերտում, 2024 թվականից գործունեության վայրը Երևանն է։

Վիտալի Գրիգորյանցի և Արսեն Միքայելյանների անուններին հանդիպում ենք նաև նախկին «Հայ բիզնես բանկ»-ի սեփականատերերի ցանկում։ «Հետք»-ն ավելի վաղ հայտնել էր, որ Արսեն Միքայելյանը 2019 թվականից հանդիսանում է բանկի խորհրդի նախագահը, ինչպես նաև բանկի 5 % բաժնեմասի սեփականատերը, իսկ մնացած բաժնեմասերը պատկանում են Վիտալի Գրիգորյանցին։

Արդյո՞ք հայաթափման օրերին Արսեն Միքայելյանին Արցախից թանկարժեք ավտոմեքենա է փոխանցվել․ այս հարցի պատասխանը նրանից ստանալ չհաջողվեց, նա հեռախոսազանգերն անպատասխան էր թողնում։

Factor TV-ն այցելեց «Ջի Էմ հոլդինգ»-ի գրասենյակ, որտեղ նախ ասացին, որ Արսեն Միքայելյանը տեղում չէ, հետո գրասենյակում գտնվող աշխատակիցն ասաց, թե նրան չի ճանաչում։

Արցախի ՏԿԵ նախկին նախարար Հայկ Խանումյանը այս հրապարակումները խնդրահարույց է համարում։ Ըստ նրա, ոչ թե պետք է նման հրապարակումներով թիրախավորել արցախցիներին, այլ հանձնաժողով ձևավորել, որը կուսումնասիրի, թե ինչ է եղել Արցախից դուրս հանված գույքը։

ՀԺ-ի հրապարակումներով իրավապահներն արդեն զբաղվում են։ Գլխավոր դատախազությունից Factor TV-ին փոխանցեցին, որ Հարութ Ավագյանին և Արսեն Միքայելյանին առնչվող հրապարակումն ուսումնասիրել և ուղարկել են Քննչական կոմիտե՝ քրեական վարույթ սկսելու համար։

ՔԿ-ից Factor TV-ին փոխանցեցին, որ 2023թ․ սեպտեմբերից հետո ԼՂ պետական մարմինների անվամբ կամ պետության կողմից ստեղծված կազմակերպությունների անվամբ հաշվառված բազմաթիվ տրանսպորտային միջոցներ ֆիզիկական անձանց անվամբ առերևույթ ապօրինի վերագրանցելու վերաբերյալ ստացված հաղորդման առնչությամբ ՀՀ քննչական կոմիտեում դեռևս 2024 թ․ հունիսին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 460-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Հանգամանքները պարզվում են։ Նշված վարույթով քրեական հետապնդում դեռևս հարուցված չէ։

Ուշագրավ է, որ եթե իրավապահները հետևողական են Փաշինյանի անվան հետ կապվող լրատվամիջոցի հրապարակումներով, ապա նույն ջանասիրությունը չեն դրսևորում անկախ մեդիայի հրապարակումների դեպքում։ Մասնավորապես, էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը Factor TV-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը իրեն առաջարկել է անձամց պաշտոնների նշանակել, բայց ինքը հրաժարվել է։ Դատախազությունն այդպես էլ ուսումնասիրության առարկա չի դարձրել այդ աղմկահարույց հայտարարությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան