Կրակոցներ Ոստիկանության Կոտայքի բաժնում. երկու ոստիկան և մեկ քաղաքացի վնասվածքներ են ստացել
Հասարակություն
20.07.2024 | 11:37Այսօր ժամը 00:50-ի սահմաններում կրակոցներ են հնչել Ոստիկանության Կոտայքի բաժնում: Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեցին ՆԳՆ ոստիկանության լրատվական ծառայությունից:
Ըստ նախնական տեղեկությունների՝ Ոստիկանության Կոտայքի բաժին հրավիրված օտարերկրացին հուլիսի 20-ին՝ ժամը 00:50 սահմաններում, ինքնավնասման նպատակով, վերցրել է ոստիկաններից մեկի ինքնաձիգը և կրակոցներ արձակել, ինչի հետևանքով վերջինս և ոստիկանության 2 ծառայող վնասվածքներ են ստացել:
ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն։
Արաքս Մամուլյան