Նուբարաշենի խճուղում 8 տարի առաջ տեղի ունեցած սպանության գործի քննությունը նորից կսկսվի․ դատավորն Աննա Դանիբեկյանն էր

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի սպանության գործի քննությունը, դատարան ուղարկվելուց 8 տարի անց, նորից կսկսվի։ Այս գործով դատավորն Աննա Դանիբեկյանն էր, ում լիազորություններն այսօր Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ դադարեցվեցին։

Դանիբեկյանի վերաբերյալ կարգապահական վարույթը հարուցվել էր Դատական դեպարտամենտի հրապարակած ֆիլմից հետո, որում Դեպարտամենտը դատավորին, այսպես ասած, մեղավոր էր ճանաչել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը ձգձգելու և տապալելու մեջ։ Դատավոր Դանիբեկյանը քննության ընթացքում մի շարք հարցեր է տվել Արդարադատության նախարարության ներկայացուցիչներին, որից կարելի էր եզրակացնել, որ նա չի ընդունում գործը ձգձգելու և տապալելու՝ իրեն վերագրվող մեղադրանքը։ Դատավորը, սակայն, ԲԴԽ նիստում եզրափակիչ ելույթ չի ունեցել, և նրա ամբողջական դիրքորոշումը վարույթի վերաբերյալ մեզ հայտնի չէ։ Այն օրը, երբ պետք է եզրափակիչ ելույթ ունենար, նիստից 5 րոպե ուշացել է, և Խորհուրդն առանց նրան լսելու հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։

Հատկանշական է այն հանգամանքը, որ Նուբարաշենի խճուղում տեղի ունեցած սպանության գործով անցնող 4 մեղադրյալ այժմ կալանքի տակ է։ Գործի նոր քննության ընթացքում նրանք կշարունակե՞ն կալանավորված մնալ, թե՞ ոչ, դեռևս հայտնի չէ, բայց ենթադրվում է, որ պաշտպանները հենց այն հիմքով, որ այսքան տարի անց գործը նորից է քննվելու, իրենց պաշտպանյալներին կալանքից ազատելու միջնորդություններ կներկայացնեն։

Հիշեցնենք, որ Եղիշե Խաչատրյանը սպանվել է 2016 թվականի հուլիսի 4-ին: Գործով մեղադրվում էր 5 անձ՝ Արտաշես Չիչոյանը, Արարատ Նիկողոսյանը, Խաչիկ Կոսյանը, Արթուր Զաքարյանն ու Յուրի Հակոբյանը: Վերջիններին մեղադրանք էր առաջադրվել նախկին Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ մասերով (սպանություն մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով) և 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով)։ Գործի քննության ընթացքում Արարատ Նիկողոսյանը քրեակատարողական հիմնարկում մահացել է։

Ըստ մեղադրանքի՝ սպանված Եղիշե Խաչատրյանը երթևեկության կանոնները խախտելու համար նկատողություն է արել ամբաստանյալներ Յուրի Հակոբյանին, Արտաշես Չիչոյանին ու Արարատ Նիկողոսյանին, որից հետո վերջինները նրան հայհոյել են, ծեծի ենթարկել, ապա դեպքի վայր է եկել ևս երեք անձ՝ Արթուր Զաքարյանը, Խաչիկ Կոսյանը և ինքնությունը չպարզված ևս մեկ անձ։ Ծեծկռտուքը շարունակվել է այնքան, մինչև Եղիշե Խաչատրյանը սպանվել է:

Նշենք, որ ըստ գործի նյութերի՝ դեպքի ժամանակ Եղիշե Խաչատրյանի հետ մեքենայում է եղել նաև նրա մայրը՝ Էմմա Աբրահամյանը, և միջադեպը տեղի է ունեցել վերջինի աչքի առաջ: Դրա հետևանքով վնասվածք է ստացել նաև Աբրահամյանը, այժմ նա տուժողի կարգավիճակ ունի:

Արաքս Մամուլյան