ՌԴ-ի պահանջով ձերբակալություն ՀՀ-ում. Բուչայի դեպքերը քննադատած ռուսը հայերից օգնություն է խնդրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Ռուսաստանի իրավապահների ցուցումով Հայաստանում ՌԴ քաղաքացի է ձերբակալվել։ Ձերբակալությունը տեղի է ունեցել երկու օր առաջ, երբ Նատալյա Տ.-ն Տիվա-Երևան թռիչքով ժամանել է Հայաստան։ Ռուս կնոջն ազատազրկել են օդանավակայանում։ Հայաստանի ներքին գործերի նախարարությունը հուլիսի 13-ին իրականացրած ձերբակալության վերաբերյալ միայն այսօր է տեղեկություն հրապարակել՝ մանրամասնելով, որ Նատալյա Տ.-ն հուլիսի 1-ից Մոսկվայի մարզի իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 207.3-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով՝ այն է, ակնհայտ սուտ տեղեկատվության տարածումը:

Հայաստանի իրավապահները ռուս կնոջը մի քանի ժամ բաժնում պահելուց հետո բաց են թողել՝ Հայաստանից չհեռանալու պահանջով, խափանման միջոց է ընտրվել երկրից չբացակայելու մասին ստորագրությունը։ Ձերբակալության մասին ՀՔԱՎ գրասենյակին ահազանգել է կնոջ դուստրը։

Meduza-ի փոխանցմամբ՝ Նատալյա Տ.-ն 65 տարեկան է, ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի։ Ըստ աղբյուրի՝ քրեական հետապնդման պատճառ է դարձել այն, որ ուսուցչուհին «Բարության դաս» դասաժամի ընթացքում դպրոցականներին պատմել է Բուչայում ռուսական բանակի հանցագործությունների մասին, մի քանի տեսանյութ ցուցադրել ուկրաինական լրատվամիջոցներից և Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա անվանել միջազգային իրավունքի խախտում։ Դասն անցկացվել է 2022 թվականին։ Հենց այս թվականին էր, ըստ ուկրաինական կողմի՝ ՌԴ-ն ցեղասպանություն իրականացրել Բուչա քաղաքում՝ սպանելով խաղաղ բնակիչներին։

Հայաստանի ՆԳՆ-ից Factor TV-ին փոխանցել են, ՌԴ քաղաքացուն հայտնաբերելու մասին հայտնել են ՌԴ իրավապահներին։ ՀՔԱՎ գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը սա անթույլատրելի է համարում։ Փաստաբանի փոխանցմամբ՝ Հայաստանը հենց այնպես չի կարող նշված քաղաքացուն փոխանցել Ռուսաստանին, քանի որ դա իրավական երկարատև գործընթաց է ենթադրում։

ԺԱԱ խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի խոսքով՝ եթե նման որոշում կայացվի, խայտառակություն կհամարվի ժողովրդավարական արժեքներ կրելու մասին հայտարարած Հայաստանի իշխանության համար։

Ռուս-ուկրաինական պատերազմից հետո ՌԴ բազմաթիվ քաղաքացիներին ապաստանել են Հայաստանում։ Նրանցից ոմանց հետ վերադարձնելու համար ռուս իրավապահները գործընթացներ են սկսել։ Թե հստակ քանի քաղաքացի է նման կարգավիճակում, պաշտոնական տեղեկություն չկա։ ՀՔԱՎ գրասենյակից Factor TV-ից հայտնեցին, որ իրենք վերջին 2,5 տարիների ընթացքում 130 քաղաքացու խնդրով են զբաղվել, որոնք ՀՀ-ից հեռանալու արգելիքից մինչև ձերբակալվածի ու այլ կարգավիճակ են ունեցել։

ՌԴ քաղաքացու հետ կապված արտառոց դեպք գրանցվել էր 2023 թվականի դեկտեմբերին։ 102-րդ ռազմաբազայի ռազմական ոստիկանության ծառայողներն Գյումրիում ապաստանած Ռուսաստանի քաղաքացի Դմիտրի Սեդրակովին ձերբակալել և, իր կամքին հակառակ, տեղափոխել էին Ռուսաստան։ Լևոն Բարսեղյանի խոսքով՝ նման սցենարի կրկնությունը պետք է բացառել։

Նիկոլ Փաշինյանն այս դեպքին անդրադարձել էր այս տարվա փետրվարին France 24-ին տված հարցազրույցում։ Չնայած ՀՀ վարչապետը հայտարարել էր, որ հետաքննություն կիրականացվի, սակայն վեց ամիս անց այս դեպքից որևէ բացահայտում չկա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան