ՀՀ-ԱՄՆ զորավարժությունը լուրջ ռազմաքաղաքական ակտ է․ Արևմուտքն ուժեղացնում է ՀՀ դիմակայունությունը․ Արմեն Մարտիրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Մինչ ՀՀ-ն սառեցնում է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ում՝ չի ֆինանսավորում, չի մասնակցում զորավարժությունների և միջոցառումների, այսօր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում ազդարարվում է «Արծիվ գործընկեր-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժության մեկնարկը։ Դրան մասնակցում են Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերը, Կանզասի ազգային գվարդիան, ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի զինծառայողներ։

Եվ սա տեղի է ունենում ՌԴ փոխարտգործնարարի գնահատականների ներքո, թե ՀՀ-ն «երկու աթոռի վրա է նստում», խորացնելով ՌԴ-ի ռազմավարական պարտության շահագրգիռ ուժերի հետ՝ ՀՀ-ն սեփական ձեռքերով ռիսկի է դիմում՝ ապակայունացնելու իրավիճակը Հարավային Կովկասում՝ ի վնաս սեփական անվտանգության»։

«Ժառանգություն» կուսակցության վարչության նախկին նախագահ Արմեն Մարտիրոսյանը Factor TV-ի հետ զրույցում նշում է, որ ամերիկյան կողմի հետ գործակցությունը շահերի համընկնման արդյունք է, և անհրաժեշտ է առավել կտրուկ և որակյալ քայլերի գնալ։

«Ռուսաստանը հարյուրամյակներ շարունակ Հայաստանի պես դաշնակից երբեք չի ունեցել, բայց զիջել է մեր շահերը Թուրքիային և Ադրբեջանին։ ԱՄՆ-ը չի անելու դա, քանի որ մեր շահը համընկնում է։ Նրան մեր լինելիությունն անհրաժեշտ է»,- կարծում է նա։

ՌԴ-ն, որ Ադրբեջանին միլիարդավոր դոլարների զենք է վաճառել՝ 67%-ը նրա զինապահեստի Բելառուսի հետ միասին, մեղադրում է ՀՀ-ին «երկու աթոռի վրա նստելու փորձի» համար։

«Այսպիսի տեմպերով խորացնելով համագործակցությունը նրանց հետ, ում նպատակը ՌԴ-ի «ռազմավարական պարտությունն է», ՀՀ-ն սեփական ձեռքերով ռիսկի է դիմում՝ ապակայունացնելու իրավիճակը Հարավային Կովկասում՝ ի վնաս սեփական անվտանգության»,- ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Գալուզինը։

Արմեն Մարտիրոսյանը, մինչդեռ, կարծում է՝ պաշտոնական Երևանը չպետք է հետքայլ անի այս քննադատությունները լսելով հանդերձ։

«ՀՀ-ԱՄՆ զորավարժությունը շատ կարևոր ռազմաքաղաքական ակտ է։ Վերջին մեկ ամսում 4 խոշոր ամերիկյան պաշտոնյաներ այցելեցին Հայաստան։ Ես կարծում եմ, որ այժմ գույքագրում է գնում ՀՀ դիմակայունությունը մեծացնելու համար։ Մենք տեսանք, որ պատերազմ չեղավ ԱՄՆ-ի շնորհիվ։ ԱՄՆ դեսպանը 2 ամիս Սյունիքից չեկավ՝ ցույց տալով, որ Սյունիքը ստրատեգիական կետ է ԱՄՆ-ի համար։ Մինչդեռ պետք է հիշել, որ ժամերն էին հաշվում, թե Ադրբեջանը երբ պիտի հարձակվի ՀՀ-ի վրա։ ԱՄՆ-ի շահերը համընկնում են ՀՀ-ի հետ։ ՀՀ-ն իր արևմտյան կողմնորոշմամբ կպաշտպանի իր պետական շահերը, դա հակառուսականություն չէ»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան