Մոսկվան անհանգստացած է, որ ՀՀ-ում ԵՄ առաքելությունը կարող է դառնալ մշտական․ Գալուզին

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Ռուսաստանը մտահոգված է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեության ընդլայնմամբ, դրանում Կանադայի ներկայացուցիչների մասնակցությունը ցույց է տալիս ՆԱՏՕ-ի սողացող ներթափանցումը Հարավային Կովկաս։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Մենք բացասաբար ենք գնահատում Հայաստանում ԵՄ առաքելության գործունեությունը, ինչի մասին բազմիցս ասել ենք»,- նշել է նա։

Գալուզինի խոսքով՝ Եվրամիության խնդիրն է փորձել ամրապնդվել Հարավային Կովկասում՝ ի վնաս տարածաշրջանի պետությունների՝ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ավանդական գործընկերների և հարևանների շահերին։ Նա նշել է, որ Մոսկվային մտահոգում է նաև այն, որ առաքելությունը ոչ միայն ընդլայնվում է Երևանի հավանությամբ, այլև սպառնում է ժամանակավորից դառնալ մշտական։

«Բացի այդ, ինչպես հայտնի է՝ ապրիլին այս տարվա առաքելության կազմում հայտնվել են կանադական ներկայացուցիչներ, որը դե ֆակտո նշանակում է ՆԱՏՕ-ականների սողացող ներթափանցում Հարավային Կովկաս»,- ասել է Գալուզինը։

Ըստ նրա՝ ԵՄ դիտորդների աշխատանքից, իբր, շոշափելի արդյունք չի գրանցվել, օրինակ՝ նրանց ներկայությունը չի կանխել պարբերական սրացումները հայ-ադրբեջանական սահմանին։ Առաքելությունը զեկույցներ է ուղարկում անմիջապես Բրյուսել և դրանք չի կիսում անգամ Հայաստանի հետ։

«Բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ արևմտականները հետախուզական տվյալներ են հավաքում ռուսական օբյեկտների, ինչպես նաև Հայաստանին հարակից բոլոր պետությունների վերաբերյալ։ Մենք նախկինի պես համոզված ենք, որ Հարավային Կովկասում կայուն խաղաղության կարելի է հասնել միայն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020-2022 թվականների եռակողմ համաձայնագրերի համապարփակ իրականացման հիման վրա»,- նշել է ՌԴ ԱԳ փոխնախարարը՝ նշելով, թե Մոսկվան մշտապես բարձրացնում է ԵՄ առաքելության թեման Երևանի և տարածաշրջանային այլ գործընկերների հետ շփումներում։