Փաստաթղթերի արտահոսքը բացահայտում է Շվեդիայի գաղտնի ջանքերը՝ մերժելու կամ հետաձգելու Էրդողանին քննադատողներին ապաստանի տրամադրումը

Լուրեր

22.02.2026 | 22:33
Ձմեռային Օլիմպիական խաղերի մեդալային հաշվարկում Նորվեգիան հաղթեց ռեկորդով
22.02.2026 | 21:59
Իրանը Ռուսաստանի հետ կնքել է 500 մլն եվրո արժողությամբ գաղտնի պայմանագիր «Վերբա»-ների մատակարարման համար․ Financial Times
22.02.2026 | 20:35
Մուտքային և ելքային չվերթների սահմանափակումներ` Մոսկվայի օդանավակայաններում
22.02.2026 | 20:14
Օլիմպիական ոսկին հոկեյում նվաճեց ԱՄՆ հավաքականը
22.02.2026 | 18:55
Ահազանգ է ստացվել, որ Արմավիրում գտնվող կահույքի արտադրամասում հրդեհ է բռնկվել․ ՆԳՆ
22.02.2026 | 18:24
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Շվեյցարիայում
22.02.2026 | 17:28
Խոսակցություններ են տարածվում, որ մարտի 1-ից սկսած կանխիկ վճարումն ընդհանրապես արգելվելու է․ Բաբկեն Թունյանը պարզաբանում է
22.02.2026 | 16:38
Ուկրաինայի ուղղությամբ արձակվել է գրեթե 300 հարվածային դրոն․ Զելենսկի
22.02.2026 | 16:11
Այսօր լրանում է Արտավազդ Փելեշյանի ծննդյան 88-ամյակը
22.02.2026 | 15:51
Պակիստանը հարվածներ է հասցրել Աֆղանստանին, թալիբները հայտարարում են տասնյակ զոհերի մասին
22.02.2026 | 15:30
Nissan և Volkswagen մակնիշների ավտոմեքենաները բախվել են, այնուհետև կողաշրջվել․ ՆԳՆ
22.02.2026 | 15:13
Հունգարիան կարգելափակի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը․ ԱԳ նախարար
22.02.2026 | 14:22
Իրանում վերսկսվել են բողոքի ցույցերը. ակցիաներ են անցկացվել երկրի մի քանի բուհերում
22.02.2026 | 13:42
Բուքինգհեմյան պալատը ոստիկանությանը կտրամադրի նախկին արքայազն Էնդրյուի բոլոր արխիվների հասանելիությունը․ The Wall Street Journal
22.02.2026 | 13:09
Երևանում սպասվում են տեղումներ՝ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով
Բոլորը

Dagens ETC-ի լրագրողներին հասանելի դարձած փաստաթղթերի արտահոսքը ցույց է տվել, որ Շվեդիան գաղտնի փոխել է ներգաղթի ընթացակարգերը՝ մերժելու կամ հետաձգելու ապաստանի կամ բնակության թույլտվությունը Գյուլենի կրոնական շարժման հետ կապ ունեցող թուրք այլախոհներին՝ Թուրքիայի հետ դիվանագիտական ​​հարաբերությունները պահպանելու համար, գրում է Stockholm center for freedom-ը։

Փաստաթղթերը ցույց են տալիս, որ Շվեդիայի միգրացիոն գործակալությունը շարժման անդամների հետ կապված ապաստանի վերաբերյալ գործեր է ուղարկել երկրի Արտաքին գործերի նախարարություն և Անվտանգության ծառայություն։ Պատճառն այն է, որ Թուրքիայի այլախոհներն ու ոչ հավատարիմ քաղաքացիները կարող են վնասել Շվեդիայի նոր հարաբերություններին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այս քաղաքականության փոփոխությունը տեղի է ունեցել ՆԱՏՕ-ին անդամակցության՝ Շվեդիայի ջանքերի քաղաքականության շրջանակում։

ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացում, որը պահանջում էր բոլոր անդամ երկրների միաձայն հավանությունը, Թուրքիան ճնշում գործադրեց Շվեդիայի վրա՝ արգելելու Էրդողանին քննադատող սփյուռքի կազմակերպություններին և արտահանձնելու վտարանդի թուրք քաղաքացիներին: Անկարան քաղաքական վտարանդիներին, որոնք ապաստան են գտել Շվեդիայում, պիտակավորել է որպես «ահաբեկիչներ»՝ նրանց կապելով Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) կամ Գյուլենի շարժման հետ։

ԵՄ-ի ապաստանի պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս, որ ապաստանի համար թուրք դիմողների զգալի աճ է գրանցվել Թուրքիայում ձախողված հեղաշրջման հետևանքով, և թուրքերը, սիրիացիների ու աֆղանների հետ միասին, դասվում են ամենամեծ խմբերի շարքին:

Այդպիսի անհատներից մեկը 35-ամյա նախկին լրագրող, վտարանդի Մեհմեդ Այդողմուշն է, որը 2016 թվականին փախել է Թուրքիայից։ Այդողմուշը նախկինում աշխատել է որպես լրատվական բաժնի խմբագիր Թուրքիայի մի թերթում, որը քննադատում էր Էրդողանին։ Հեղաշրջման փորձի հետ կապված նա ունեցել է թղթակից, որը տեսել է հեղաշրջման փորձին մասնակից զինվորների շարժումները և անմիջապես հայտնել վերջին նորությունները։

Այդողմուշը 2018 թվականից հեռակա դատվում է, նրան առաջադրվել է չորս մեղադրանք և 15 տարվա ազատազրկում է սպառնում, այդ թվում՝ Գյուլենի շարժմանն անդամակցելու համար։ Նա ստացել է փախստականի կարգավիճակ և բնակվում է Շվեդիայում ժամանակավոր կեցության թույլտվությամբ, դիմել է մշտական ​​բնակության համար 2022 թվականին, սակայն բախվել է գործընթացի պարբերական հետաձգումների։

Բազմաթիվ փուլերից հետո նա բողոքարկել է իր գործը Միգրացիոն դատարան 2024 թվականի սկզբին, իսկ գարնանը  պահանջել է Միգրացիոն գործակալության փաստաթղթերն իր մասին։ Նա գտել է արձանագրություններ, որոնք ցույց են տալիս, որ Միգրացիոն գործակալությունն իր գործի վերաբերյալ ճեպազրույց է անցկացրել Säpo-ի՝ անվտանգության ծառայության հետ 2023 թվականի հունիսին: Նա նաև ստացել է ԱԳ նախարարություն 2023 թվականի նոյեմբերի 9-ի գաղտնի գրություն։ Վերնագիրը վերաբերում է Շվեդիայի Սահմանադրության 10.13 կետին, որտեղ ասվում է, որ իշխանությունները պարտավոր են կառավարությանը տեղեկացնել այլ պետության հետ հարաբերություններին առնչվող հարցերի մասին:

Միգրացիոն գործակալության իրավախորհրդատու Կարլ Բեքսելիուսը նամակում գրել է, որ Այդողմուշը համակրում է Գյուլենի շարժմանը, և որ իրենք քննարկում են նրան կեցության թույլտվություն տրամադրելու հարցը։ Բեքսելիուսն այդ մասին հայտնել է ԱԳՆ-ին, քանի որ «գործի հանգամանքները կարող են կարևոր նշանակություն ունենալ Թուրքիայի հետ Շվեդիայի հարաբերությունների համար»։ Նախարարությանն ուղղված նամակում նշվում է նաև, որ Թուրքիան խնդրել է նրան արտահանձնել, և որ նախագահ Էրդողանն անձամբ է Այդողմուշի դեմ դատական ​​գործի հայցվորը։

Նրա գործը վերանայվել է Säpo-ի կողմից և մի քանի ամիս կանգ առել ԱԳ նախարարությունում, մինչև նրան վերջնականապես մշտական ​​բնակության թույլտվություն է տրվել 2024 թվականի մայիսին:

Այդողմուշը հիասթափություն է հայտնել Շվեդիայի արդարադատության համակարգից՝ նշելով. «Ես տեղափոխվեցի Շվեդիա՝ մտածելով, որ վերջապես գտել եմ մի երկիր, որտեղ կարող եմ ապրել ազատության մեջ։ Բայց ես այլևս չեմ կարող վստահել արդարադատության համակարգին։ Միգրացիոն գործակալությունը գործել է այնպես, կարծես դրանք կառավարության քաղաքական օրակարգի մաս են»։

Նա հավելել է, որ գիտի, թե ՆԱՏՕ-ն որքան է ազդել Շվեդիայի վրա:

«Կարծում եմ՝ իշխանությունները որոշեցին սառեցնել մեր բոլոր գործերը՝ տեսնելու, թե ուր է գնում քաղաքականությունը։ Նույնն է եղել իմ թուրք լրագրող ընկերների հետ վերջին երկու տարիներին, նրանք նույնպես պատասխաններ չեն ստացել»,-ասել է լրագրողը։

Այդողմուշը նաև հայտարարել է, որ Շվեդիայում իրեն ապահով չի զգում՝ նկատի ունենալով այն փաստը, որ վերջին տարիներին վտարանդի թուրք լրագրողները, այդ թվում՝ Ահմեդ Դոնմեզը և Աբդուլլահ Բոզքուրթը, փողոցում ենթարկվել են հարձակման։

Ըստ Dagens ETC-ի՝ միգրացիոն գործակալությունը վերջերս սկսել է շատ կոնկրետ հարցեր տալ Գյուլենի շարժման հետ կապված ապաստան հայցողներին՝ շարժման ներսում նրանց կապերի և աքսորում նրա հետ փոխգործակցության մասին:

Դիմորդներից պահանջվել է նկարագրել Շվեդիայում շարժման հետ կապված որևէ կապ, հատկապես «բարձրաստիճան մարդկանց» հետ, ինչպես նաև մասնակցությունը Գյուլենի հետ կապված ասոցիացիաներին:

Էմմա Չոբանյան