ՆԱՏՕ-ն Ուկրաինային 40 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն կտրամադրի

Լուրեր

07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
Բոլորը

Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում որոշվել է մեկ տարվա ընթացքում Ուկրաինային 40 մլրդ եվրոյի չափով ռազմական օգնություն տրամադրել։ Այս մասին ասվում է Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարների հայտարարության մեջ,գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նշվում է, որ այդ գումարում հաշվի են առնվելու 2024 թվականի հունվարի 1-ից հատկացված միջոցները։ Գերմանիան արդեն պարտավորվել է այս տարի Կիևին տրամադրել 8 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ասել է, որ գագաթնաժողովը նաև համաձայնեցրել է Ուկրաինային օգնության տրամադրումը երաշխավորելու ծրագիր, նույնիսկ եթե Դոնալդ Թրամփը հաղթի այս տարվա նոյեմբերին ԱՄՆ նախագահական ընտրություններում։ Այս պլանի շրջանակներում ՆԱՏՕ-ի զենքի մատակարարումն Ուկրաինային, ինչպես նաև ուկրաինացի զինվորների ուսուցումը Եվրոպայում, այսուհետ կհամակարգվի դաշինքի շտաբ-բնակարանի միջոցով՝ Գերմանիայի Վիսբադեն քաղաքում, որին կմասնակցեն 700 աշխատակիցներ, այդ թվում՝ 40 գերմանացիներ։

Նշվում է, որ NSATU (Nato Security Assistance and Training for Ukraine) կոչվող նոր շտաբի խնդիրը կլինի նաև օգնել Ուկրաինային Հյուսիսատլանտյան դաշինքի հետ հետագա մերձեցման հարցում:

«Միջազգային իրավունքի տեսակետից NSATU-ն ՆԱՏՕ-ին չի դարձնի հակամարտության մասնակից»,- ասվում է դաշնակիցների հայտարարության մեջ։

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հրաժարվել է հունգարական ուժերի մասնակցությունից շտաբում՝ Ռուսաստանի հետ առճակատման մտավախության պատճառով։

Մինչ այժմ ԱՄՆ-ն էր պատասխանատու Ուկրաինային օգնության համակարգման համար։ Այդ նպատակով ԱՄՆ Զինված ուժերի հրամանատարության շտաբում 2022 թվականի վերջին ձևավորվել է 300 զինծառայողներից բաղկացած ստորաբաժանում, որը կոչվում է «Ուկրաինայի անվտանգության աջակցության խումբ»։

Դանիան և Նիդերլանդները հայտարարել են, որ  Ուկրաինան այս ամառ կստանա «օգտագործման համար պատրաստ F-16 կործանիչները»: ԱՄՆ-ն իր հերթին հաստատել է Ուկրաինային Patriot հակաօդային պաշտպանության ևս մեկ համակարգ տրամադրելու պատրաստակամության մասին։ Սակայն Վաշինգտոնում Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովում  Ուկրաինային ՆԱՏՕ-ին անդամակցելու հրավեր չի եղել։

«Ռուսաստանի հետ առճակատման հիմնական պատճառն ԱՄՆ-ի և Գերմանիայի մտավախությունն է»,- գրում է AFP-ն։

Մինչդեռ, ինչպես հետևում է դաշնակիցների հայտարարությունից, նրանք կարծում են, որ Ուկրաինան «անշրջելի ուղու վրա է դեպի ամբողջական եվրաատլանտյան ինտեգրում, այդ թվում՝ ՆԱՏՕ-ին անդամակցությունը»։

Հայտարարությունում նաև նշվում է, որ Գերմանիայում 2026 թվականից ժամանակավորապես կտեղակայվեն Tomahawk թևավոր հրթիռներ և հեռահար այլ զինատեսակներ։

Հաղորդվում է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամները համաձայնել են խստացնել իրենց հռետորաբանությունը Չինաստանի նկատմամբ, որն «առանցքային դերակատարում ունի որպես Ռուսաստանի հանցակից» Ուկրաինայի դեմ պատերազմում։