Ավագանու թեկնածուները պատասխանում են Հայկ Մարությանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.09.2026 | 12:31
Բաքուն պնդում է՝ մահափորձեր է կանխել․ հակաահաբեկչական գործողություններ են իրականացվել 5 երկրներում, 10 մարդ ձերբակալվել է
18.09.2026 | 12:21
Մագդալենա Գրոնոն Բաքվում բարձրացրել է հայ պատանդների հարցը․ ԵՄ խոսնակի պարզաբանումները Factor TV-ին
18.09.2026 | 12:10
Նիկոլ Փաշինյանը Գերմանիա է մեկնել // Ձերբակալվել է Հովիկ Աբրահամյանի եղբայրը․ ԼՈՒՐԵՐ
18.09.2026 | 12:01
ՌԴ-ն հարձակվել է Կիևի, Օդեսայի, Ժիտոմիրի և Զապորոժիեի մարզերի վրա․ զոհեր և վիրավորներ կան
18.09.2026 | 11:58
Էդուարդ Աղաջանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
18.09.2026 | 11:55
Դուք ՌԴ-ի դաշնակիցը չեք կարող լինել, եթե նրան տեր եք համարում․ տերն ու ծառան դաշնակից չեն․ Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 11:50
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հարցում իրեն «մեծ որոշում» է սպասվում
18.09.2026 | 11:41
Սարյան փողոցի խանութում վաճառվող մրգերից նմուշներ են վերցվել՝ «Դիխլոֆոսի» վերաբերյալ ահազանգից հետո․ ՍԱՏՄ
18.09.2026 | 11:33
Ավելին, քան պարզապես մրցանակներ․ ավարտվեց Junius ֆինանսական մրցաշարը
18.09.2026 | 11:27
Յուրի Խաչատուրովի դիվանագիտական անձեռնմխելիությունը չի հաղթահարվել. պաշտպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 11:15
«Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» միջազգային համաժողովը․ ՈՒՂԻՂ
18.09.2026 | 11:11
Դատարանը մերժեց Արմեն Գևորգյանի նկատմամբ հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 11:09
Արման Ծառուկյանի և Մաուրիսիո Ռուֆիի հայացքների մենամարտը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 11:01
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 18-ի դրությամբ
18.09.2026 | 10:52
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանյան և Իսահակ Գասպարյան փողոցների (օդանավակայանի) խաչմերուկում
Բոլորը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի «Մեր դեմ խաղ չկա» արտահայտությունը Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող այլ ուժերը ոգևորությամբ չեն ընդունել։ Հայկի այդ արտահայտությունը ժառանգականներին չի վհատեցրել, «Ժառանգությունը» հեղափոխության հետ է։ «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածուն նաև ասել էր, որ դաշտում այսօր կան միայն սևեր և սպիտակներ։ «Ժառանգության» համար չկան սև և սպիտակ դաշտեր»,- հակադարձում է կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։

Նա արդեն տեղեկացել է, որ Հայկ Մարությանը զղջացել է իր արտահայտության համար․ «Հայկ Մարությանն ընդունել է, որ բոլորս մահկանացուներ ենք և սխալվելու իրավունք ունենք բոլորս»։

«Ժառանգությունը», սակայն, ակնարկում է, որ բոլորի դեմ էլ խաղ կա, ի վերջո, Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած քաղաքական ուժը լուրջ անցյալ ունի։ «Հույս ունենք, որ քաղաքացիների կողմից «Ժառանգության» այս տարիների անբասիր վարքագիծը և աշխատանքը կգնահատվի»,- ասում է պարոն Մարտիրոսյանը։

«Օրինաց երկրի» քաղաքապետի թեկնածու Մհեր Շահգելդյանը ընդհանրապես անընդունելի է համարում «Մեր դեմ խաղ չկա» արտահայտությամբ պայքարի մեջ մտնելը։ «Ցավոք այս կարգախոսը Հայաստանում բերեց այս վիճակին, եթե ոչ կործանման, ապա լրջագույն խնդրի»,- նկատում է ՕԵԿ փոխնախագահը։

Նա ոչ միայն համաձայն չէ Հայկ Մարությանի հետ, այլև հիշեցնում է, որ այն կարող է հեղափոխություն ապրած Հայաստանի վրա թանկ նստել։ «Ըստ էության, «մեր դեմ խաղ չկա», «ով մեր հետ չէ, մեր դեմ է», չեն նպաստում ժողովրդավարությանը»,- պնդում է նախկին իշխանությունների կոալիցիոն գործընկերը։

«Երևանի հանրություն» դաշինքի թեկնածու Անահիտ Թարխանյանը մյուսների նման համոզված է, որ այսօրվա Հայաստանին պառակտող հայտարարություններ պետք չեն։ «Այդպիսի տեսակետը, որը կարող է ինչ-որ պառակտում բերի հանրության համար: Բաժանող հնարքներ են»,- համոզված է տիկին Թարխանյանը։

Ըստ տիկին Թարխանյանի, այնուամենայնիվ յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է որոշում հանրության հետ շփվելու մարտավարությունը։ Իրենք համենայնդեպս տրամադրված են մարտական, իսկ դաշինքի քաղաքապետի թեկնածուն անձամբ գնում է հաղթելու․ «Շնորհիվ այն մարդկանց, մեր ընտրողի, որը կայացած երևանցի է, որը հստակ գիտի իր առավելությունները, գրագետ է, կիրթ է»։

Ի դեպ, այն հարցին, թե, այնուամենայնիվ, հեղափոխություն իրականացրած «Քաղաքացիական պայմանագրի» դեմ խաղ կա՞, տիկին Թարխանյանը նկատեց, որ դաշինքն իրեն պատկերացնում է քաղաքական հարցերից դուրս։

Մհեր Արշակյան