ԱՍՀ նախարարությունը պատասխանել է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման ծրագրի վերաբերյալ առավել հաճախ հնչող 10 հարցի

Լուրեր

09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:23
Խանդանյանը` Բայրամովի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:15
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը՝ հյուսիսից հարավ //ՀՀ քաղաքացիության տուրքը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 15:08
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:56
«Սուտ եք խոսում, Տավուշից Ադրբեջանին գյուղ չի հանձնվել»․ բանավեճ՝ Ղալումյանի և Ղազարյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պատասխանել է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի վերաբերյալ առավել հաճախ հնչող 10 հարցի։

 

ՀԱՐՑ 1 Ովքե՞ր են համարվում ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի առաջին փուլի շահառու։

ՊԱՏԱՍԽԱՆ։ Ծրագրի շրջանակում այժմ դիմում կարող են ներկայացնել 2020 թ․ սեպտեմբերի 27-ից հետո ԼՂ-ից բռնի տեղահանված այն ընտանիքները, որոնք համապատասխանում են միջոցառման առաջին փուլի պայմաններին։ Դրանք են՝ 3 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, զոհվածի, կերակրողին կորցրածի կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անդամով ընտանիքները, գործող հիփոթեքային վարկ ունեցող ընտանիքները, նաև ցանկացած այլ կազմով ընտանիքները, որոնք կհամարվեն վարկունակ և բանկից կստանան աջակցության առնվազն 50%-ի  չափով լրացուցիչ վարկ։

 

ՀԱՐՑ 2։ Շահառուն ինչպե՞ս կարող է դիմում ներկայացնել ծրագրի առաջին փուլից օգտվելու համար։

ՊԱՏԱՍԽԱՆ։ Հունիսի 15-ից դիմում ներկայացնելու հնարավորություն ունեն միայն ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները, ովքեր ցանկանում են ձեռք բերել բնակարան․ դիմումներն ընդունվում են առցանց եղանակով՝ https://housing.socservice.am/ հղմամբ։

Հուլիսի 15-ից կընդունվեն դիմումներ նաև անհատական բնակելի տան կառուցման բաղադրիչով, որի համար պարտադիր է առնվազն 2 անչափահաս երեխայի առկայությունը, իսկ օգոստոսի 1-ից՝ գործող հիփոթեքային վարկի մարման աջակցության բաղադրիչից օգտվելու համար։

 

ՀԱՐՑ 3 Առաջին փուլի շահառուները մինչև ե՞րբ կարող են դիմում ներկայացնել։

ՊԱՏԱՍԽԱՆ։ Առաջին փուլի շրջանակում դիմումներ ներկայացնելու վերջնաժամկետը 2024 թվականի դեկտեմբերի 30-ն է։

 

ՀԱՐՑ 4 Եթե, օրինակ՝ ընտանիքի 5 անդամներից 3-ը ՀՀ քաղաքացիություն են ձեռք բերել ու դիմել են ծրագրից օգտվելու համար։ Արդյոք ընտանիքի մյուս երկու անդամները հետագայում ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում` կարո՞ղ են օգտվել ծրագրից՝ որպես առանձին ընտանիք։

ՊԱՏԱՍԽԱՆ։ Այո՛, նշված օրինակում եթե ընտանիքի մյուս անդամները (երկու անդամը) ևս ձեռք բերեն քաղաքացիություն, ապա, ծրագրի մյուս պայմաններին բավարարելու դեպքում, կարող են համարվել միջոցառման շահառու։

 

ՀԱՐՑ 5։ Եթե անձը համապատասխանում է ծրագրի պայմաններին, սակայն ունի վատ վարկային պատմություն, արդյոք հնարավորություն ունի օգտվել ծրագրից։

ՊԱՏԱՍԽԱՆ։ Տվյալ դեպքում շահառու ընտանիքի որևէ չափահաս անդամ կարող է հանդիսանալ գործարքի կողմ, և խորհուրդ է տրվում ընտանիքի անունից գործարքը ստորագրի այն անձը, ով ունի դրական վարկային պատմություն։ Այնուամենայնիվ, ընտանիքի բոլոր անդամների վատ վարկային պատմության պարագայում կնախաձեռնվեն անհատական լուծումներ։

 

ՀԱՐՑ 6։ Որո՞նք են համարվում ցանկացած այլ կազմի ընտանիքներ, և ի՞նչպես կարող են բանկից ստանալ աջակցության առնվազն 50%-ի չափով լրացուցիչ վարկ։ 

ՊԱՏԱՍԽԱՆ։ Եթե, օրինակ՝ ընտանիքը բաղկացած է 5 անդամից և նրանք նախընտրում են բնակարանը ձեռք բերել ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով 4 մլն դրամ արժեքով բնակավայրերից որևէ մեկում՝ այս դեպքում ընտանիքին հասանելիք աջակցության չափը կկազմի 20 մլն դրամ, և եթե գործընկեր ֆինանսական կազմակերպությունը (բանկը) այդ ընտանիքի վարկունակության գնահատման արդյունքում կորոշի ընտանիքին տրամադրել ևս աջակցության առնվազն 50 % վարկ՝ իրենց կողմից մարումներն իրականացնելու նպատակով, ապա այս դեպքում ընտանիքը կարող է ընդգրկվել ծրագրի առաջին փուլում՝ անկախ այն հանգամանքից, արդյոք ընտանիքում կա 3 և ավելի անչափահաս երեխա, զոհված, կերակրողին կորցրած կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձ, թե ոչ։

 

ՀԱՐՑ 7։ Գործող հիփոթեք ունենալու պայմանն արդյոք վերաբերում է նաև այն ընտանիքներին, որոնք դեռևս չունեն հիփոթեք, սակայն առաջիկայում նախատեսում են հիփոթեքով բնակարան ձեռք բերել։

ՊԱՏԱՍԽԱՆ։ Ո՛չ, ծրագրի առաջին փուլի շրջանակում օգոստոսի 1-ից կարող են դիմել այն հայրենակիցները, ովքեր 2024 թ մայիսի 16-ի դրությամբ ունեն գործող հիփոթեքային վարկ։ Այս դեպքում աջակցության չափն ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով կկազմի 2 մլն դրամ, բայց ոչ ավելի, քան դիմելու պահին այդ հիփոթեքային վարկի մնացորդային գումարի չափն է (բացառությամբ, եթե գույքը գտնվում կամ կառուցվում է Երևան քաղաքի վարչական տարածքում ներառված 1-ին կամ 2-րդ գոտում)։

2024 թ․ մայիսի 16-ից հետո հիփոթեքով բնակարան ձեռք բերած ընտանիքները չեն կարող օգտվել ծրագրից։

 

ՀԱՐՑ 8։ Եթե ծրագրի առաջին բաղադրիչից օգտվող ընտանիքում ծնվում է երեխա, առաջիկայում դիմում ներկայացնելու դեպքում հավաստագրում կներառվի արդյոք նորածին երեխան:

ՊԱՏԱՍԽԱՆ։ Այո՛, ծրագրի շահառու կարող են համարվել նաև մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված երեխաները։

 

ՀԱՐՑ 9։ Ընտանիքի չափահաս անդամը կարող է արդյոք առանձին դիմում ներկայացնել և ստանալ հավաստագիրը 3 մլն դրամի չափով:

ՊԱՏԱՍԽԱՆ։ Այո՛, եթե բավարարում է ծրագրի մյուս պայմաններին։

 

ՀԱՐՑ 10։ Հավաստագիրը ձեռք բերելուց հետո, շահառուի՝ սահմանը հատելու դեպքում, արդյոք վերջինս կզրկվի բնակարանի իր բաժնեմասից:

ՊԱՏԱՍԽԱՆ։ Եթե ընտանիքի՝ 55 տարին չլրացած առնվազն 2 չափահաս անդամներից յուրաքանչյուրը միաժամանակ կամ մեկ անչափահաս անդամը նույն նույն օրացուցային տարվա ընթացքում 183 և ավելի օր ՀՀ սահմաններից դուրս գտնվեն, ապա տվյալ ծրագրի շրջանակում տրվող աջակցությունը դադարեցվում է (բացառությամբ, եթե բացակայությունը պայմանավորված է եղել աշխարհի 400 լավագույն համալսարաններից մեկում, քաղաքացիական ավիացիայի բարձրագույն ուսումնական կամ ռազմական ուսումնական հաստատություններում սովորելով կամ ազատազրկման դատապարտվածների պատիժը կրելով)։