Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի միջոցառումներին

Հուլիսի 9-10-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վաշինգտոնում․ տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Նախարար Միրզոյանը կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի՝ գործընկերների ձևաչափով միջոցառմանը և կազմակերպության 75-ամյակին նվիրված հարակից միջոցառումներին։ Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ։