Ֆրանսիայի ԱԺ ընտրություններում հաղթել է ձախերի կոալիցիան․ Մարին Լը Պենի ազգայնական ուժը երրորդ տեղում է

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

«Նոր ժողովրդական ճակատ» (NPF) ձախ կուսակցությունների կոալիցիան հաղթել է Ֆրանսիայում կայացած խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում և ստացել 182 մանդատ Ազգային ժողովում։ Այս մասին են վկայում Ֆրանսիայի ՆԳՆ-ի հրապարակած պաշտոնական տվյալները, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Երկրորդ տեղը զբաղեցրել է նախագահ Էմանուել Մակրոնի «Միասին հանրապետության համար» կենտրոնամետ կոալիցիան (168 մանդատ), երրորդ տեղում է Մարին Լը Պենի և Ջորդան Բարդելլայի ծայրահեղ աջ «Ազգային միավորումը» (RN), որը ստացել է 143 մանդատ։

Ընտրություններին մասնակցությունը կազմել է 66,63 տոկոս։ Ոչ մի քաղաքական ուժի չի հաջողվել մեծամասնություն ստանալ խորհրդարանում։ Ազգային ժողովն ունի 577 պատգամավոր, իսկ մեծամասնության համար անհրաժեշտ է 289 մանդատ։

Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը պետք է հրաժարականի դիմում ներկայացնի Էմանուել Մակրոնին։ Կիրակի երեկոյան այս քայլի մասին հայտարարելով՝ նա  նշել էր, որ պատրաստ է շարունակել ծառայությունը «ընտրություններից հետո ի հայտ եկած քաղաքական անորոշության լույսի ներքո»:

Մակրոնը դեռ պաշտոնական մեկնաբանություն չի տվել։

Ծայրահեղ աջերի «Ազգային միավորումը» առաջին փուլում առաջատարն էր և հույս ուներ լավ արդյունքի հասնել կիրակի օրվա քվեարկության ժամանակ, սակայն երկրորդ փուլից առաջ ձախերն ու Մակրոնի կողմնակիցները միավորել էին ուժերը՝ կանխելու ծայրահեղ աջերի հաղթանակը:

Մակրոնը հունիսի սկզբին արտահերթ ընտրություններ էր նշանակել ՝ Եվրախորհրդարանի ընտրություններում ֆրանսիական ծայրահեղ աջերի հաղթանակից հետո։

Քվեարկության առաջին նախնական արդյունքների հրապարակումից հետո Փարիզի Հանրապետության հրապարակում հազարավոր մարդիկ են հավաքվել։ Սկզբում բողոքի ակցիան անցել է խաղաղ, սակայն հետո անհայտ անձինք սկսել են հրավառ նյութեր վառել, հրկիզել աղբամաններն ու հեծանիվները, կոտրել կանգառների ապակիները։ Նանտում սկսված անկարգությունները դադարեցնելու համար ոստիկանությունը ստիպված է եղել արցունքաբեր գազ կիրառել։