Բռնարար տղամարդու ազատությունը մեկ տարով կսահմանափակվի

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Factor.am-ի կողմից լուսաբանվող ընտանեկան բռնության գործերից մեկի դատաքննությունը ևս ավարտվել է և կայացվել է դատավճիռ։ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն այս տարվա հունիսին 33-ամյա տղամարդուն մեղավոր է ճանաչել նրան մեղսագրվող երկու հանցանքներում՝ մերձավոր ազգականի առողջությանը թեթև մարմնական վնաս հասցնելու (ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետ) և նյութական կախվածության մեջ գտնվող մերձավոր ազգականի նկատմամբ հոգեկան ներգործություն ունենալու համար (194-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 5-րդ կետեր):

Մեղադրանքի համաձայն՝ Գ.Գ.-ն 2023թ. հունվարի 6-ին իրենց տանը կենցաղային հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ընթացքում վառարանի երկաթյա կրակխառնիչով հարվածներ է հասցրել իր կնոջ՝ Ա․ Վ․-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածք: Բացի այդ, 2022թ. օգոստոսից սկսած արգելել է կնոջը շփվել իր հարազատների հետ, վերահսկել է վերջինիս հեռախոսազանգերը, սոցիալապես մեկուսացրել, ստիպել է կտրել երկար մազերը:

Մեղադրյալը դատարանում ընդունել է մեղադրանքը և դատարանին խնդրել է կիրառել արագացված դատալսում։ Քրեական գործն արագացված վարույթի կարգով քննելով՝ դատարանը վճռել է յուրաքանչյուր հոդվածի համար 6 ամսով սահմանափակել բռնարար տղամարդու ազատությունը՝ ընդհանուր մեկ տարով։ Մեղավոր ճանաչված տղամարդու վարքագծի նկատմամբ վերահսկողությունը դրվել է ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության վրա:

Նշենք, որ ՀՀ քրեական օրենսգիրքը սահմանում է, որ Ազատության սահմանափակումը դատապարտյալին առանց ուսումնառությունից կամ աշխատանքից կտրելու տնային պայմաններում հսկողության տակ պահելն է: Ընտանեկան բռնության հետ կապ ունեցող հանցատեսակների դեպքում էականն այն է, որ բռնարարն այլևս չմոտենա բռնության ենթարկված անձին, չփորձի կապի դուրս գալ հեռահաղորդակցության միջոցներով։

 

Արման Ղարիբյան

Նկարազարդումը՝ Ելենա Ակոջյանի