20-30 տոկոս ընդհանուր ջրաքանակի նվազում ունենք. ՀԾԿՀ նախագահ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Երկար ժամկետով ջուր չունենալը կանոնների խախտում է,  այս մասին Կառավարության նիստին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է  Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը՝ անդրադառնալով ջրանջատումների խնդրին:

«3 օր ջուր չունենալը կանոնների խախտում է: Ընկերությունը առնվազն համապատասխան ջրաքանակ պետք է ապահովեր, եթե ոչ՝ ցիստեռնների միջոցով: Եթե դա չի արվել, խախտվել են կանոնները»,- նշել է նա։

Ըստ նրա՝ ջրի, հոսանքի և գազի առանց  զգուշացման անջատում պետք է լինի միայն այն դեպքում, եթե վթարային խնդիր է։

Բաղրամյանի խոսքով՝ ջրանջատումների պատճառը նաև այն է, որ 20-30 տոկոս ընդհանուր ջրաքանակի նվազում կա։

«Մեր վարույթների արդյունքում տուգանվում են միայն այն դեպքում, երբ մեր  մոնիթորինգի արդյունքում տեսնում ենք, որ  որևէ ընկերություն խախտել է ժամանակացույցը։ Օրինակ՝ քաղաքային պայմաններում էլեկտրաէներգիայի անջատումը պետք է 4 ժամից ավելի չլինի, իսկ եթե լինում է, ապա տուգանվում է և տուգանքը ստանում է սպառողը։ Մեզ մոտ բոլոր ահազանգերն ուսումնասիրվում են։ Ջրի ամենաերկարատև անջատումը եղել է Արզնու ջրատարի վթարի հետևանքով»,-  մանրամասնեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։