Ցեղասպանությունը հրապարակայնորեն հերքելու համար այլընտրանքային պատիժ կա, Սամվել Վարդանյանին վերագրվող արարքի համար՝ ոչ. պաշտպանը միջնորդեց դիմել Սահմանադրական դատարան

Լուրեր

07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
Բոլորը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի և քաղաքացի Սամվել Վարդանյանի միջև հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպի գործով այսօրվա նիստին պաշտպան Ռուբեն Մելիքյանը դատարանին միջնորդեց դիմել Սահմանադրական դատարան: Պաշտպանը հետաքրքիր իրավական հարց է բարձրացնում. Վարդանյանին վերագրվող արարքի համար նախատեսված սանկցիան, այսինքն՝ պատիժը, հակասում է Սահմանադրությամբ նախատեսված պատժի համաչափության սկզբունքին:

Սամվել Վարդանյանին վերագրվում է Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված արարք, այն է՝ «Անձի կամ անձանց խմբի նկատմամբ ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութ կամ առարկա տարածելը հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունների, զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ»:

Այս արարքը միջին ծանրության հանցանք է համարվում: Պաշտպանը համակարգային վերլուծության էր ենթարկել Քրեական օրենսգրքի միջին ծանրության բոլոր հանցատեսակների համար օրենքով սահմանված պատժատեսակները:

Ըստ այդմ՝ միջին ծանրության 109 հանցատեսակի համար նախատեսվում են ինչպես ազատազրկման ձևով, այնպես էլ այլընտրանքային պատժատեսակներ, և 22 միջին ծանրության հանցանքի համար նախատեսվում է միայն ազատազրկում:

Վարդանյանին վերագրվող արարքի համար ևս միայն ազատազրկման ձևով պատիժ է նախատեսվում՝ առավելագույնը 4 տարի ժամկետով:

Ըստ պաշտպանի՝ միջին ծանրության 109 հանցակազմերից մի քանիսը, որոնց համար բացի ազատազրկման ձևով պատժից նախատեսվում են նաև այլընտրանքային պատժատեսակներ, ուղղակիորեն համեմատելի են Սամվել Վարդանյանին վերագրվող արարքի հետ, և անտրամաբանական է, որ օրենսդիրը դրանց համար սահմանել է այլընտրանքային պատժատեսակներ, իսկ Վարդանյանին վերագրվող արարքի դեպքում չի սահմանել:

Պաշտպանը որպես օրինակ նշեց Քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածը՝
«Ցեղասպանությունը կամ մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունները հրապարակայնորեն հերքելը, արդարացնելը, դրանք քարոզելը կամ դրանց վտանգավորությունը նսեմացնելը»:
Այս հոդվածի 1-ին մասով ևս 4 տարի ժամկետով ազատազրկում է նախատեսված, սակայն ազատզրկումից բացի, նախատեսվում են նաև այլընտրանքային պատիժներ:

Ստացվում է՝ Ցեղասպանությունը հրապարակայնորեն արդարացնելու համար անձը կարող է և չազատազրկվել, իսկ հրապարակայնորեն թշնամանք հրահրելու համար մեղավոր ճանաչվելու դեպքում նրա նկատմամբ կարող է միայն ազատազրկման ձևով պատիժ նշանակվել:

Պաշտպանը նմանօրինակ բազմաթիվ հոդվածներ մեջբերեց՝ պնդելով, որ իրենց այս միջնորդությամբ ոչ թե Սամվել Վարդանյանին վերագրվող հոդվածի բովանդակության, այլ դրա սանկցիայի, այսինքն՝ նորմով սահմանված հանցագործության համար նախատեսված պատժի սահմանադրականության հարց են բարձրացնում:

Դատախազ Ավետյանը դիտարկեց. Մելիքյանը համեմատում է վերը նշված երկու հոդվածների տարբեր մասերով նախատեսված, և ըստ այդմ՝ տարբեր հանրային վտանգավորություն ունեցող արարքներ: Ըստ դատախազի՝ պաշտպանը չի մատնանշում, որ իր պաշտպանյալ Սամվել Վարդանյանին մեղսագրվող 329-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվում է առավել ցածր հանրային վտանգավորություն արարք, և այդ արարքի համար ևս նախատեսվում է ինչպես ազատազրկման ձևով պատիժ, այնպես էլ այլընտրանքային պատիժներ:

Ըստ դատախազի՝ նույն տրամաբանությամբ է կառուցված նաև Քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածը:

Այս հոդվածի 1-ին մասով են նախատեսում Մելիքյանի կողմից մատնանշված 4 տարի ժամկետով ազատազրկումը և այլընտանքային պատժատեսակները, իսկ ահա նույն հոդվածի 2-րդ մասով առավել բարձր հանրային վտանգավորություն ունեցող արարք է սահմանվում, և դրա համար ևս որպես պատժատեսակ նախատեսվում է միայն ազատազրկումը՝ առավելագույնը 5 տարի ժամկետով:

Պաշտպան Մելիքյանը, սակայն, հակադարձեց, որ ինքը համեմատելիս որպես ելակետ է ընդունել միջին ծանրության և մինչև 4 տարի ազատազրկում նախատեսող արարքները:

Սահմանադրական դատարան դիմել-չդիմելու հարցի քննությունը կշարունակվի հաջորդ դատական նիստին:

Այսօրվա նիստի ընթացքում դատարանը՝ նախագահությամբ դատավոր Դավիթ Արղամանյանի, որոշում կայացրեց տնային կալանքի մեջ գտնվող Սամվել Վարդանյանին թույլատրել իրավապահների ուղեկցությամբ հաջորդ դատական նիստից առաջ բանկ այցելել ու որոշակի գործարքներ կատարել:

Վարդանյանն այժմ Ոստիկանության ուղեկցությամբ է բերվում դատարան, ուստի դատարանը պետք է որոշման մասին տեղյակ պահի Ոստիկանությանը:

 

Արաքս Մամուլյան