Ոստիկանների կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների գործադրման հետևանքով քաղաքացիներին վնասվածքներ պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

2024 թվականի հունիսի 12-ին Երևանի Բաղրամյան պողոտայի և Դեմիրճյան փողոցի խաչմերուկում տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանության ծառայողների կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների գործադրման հետևանքով քաղաքացիներին մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Քննչական կոմիտեից։

Կոմիտեից չեն հստակեցրել՝ արդյո՞ք խոսքը նույն օրը՝ լուսաձայնային նռակների կիրառումից մեկ ժամ անց նախաձեռնված քրեական վարույթի մասին է։ ՔԿ-ն շտապել էր տեղեկացնել, որ հավաքի մասնակիցները չեն ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, սկսել են հասարակական անվտանգությանը սպառնացող զանգվածային անկարգություններ։

«Նախաքննության ընթացքում մարմնական վնասվածք ստացած անձինք ճանաչվել են տուժող, որոշում է կայացվել դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին՝ ստացած մարմնական վնասվածքների բնույթն ու ծանրության աստիճանը պարզելու նպատակով»,- նշված է գրավոր պատասխանում։

Թե քանի քաղաքացի է տուժող ճանաչվել, իրավապահ կառույցից չեն նշել։ Օրերս պաշտոնական հաղորդագրությամբ տեղեկացրել էին, որ նախաքննության ընթացքում մի շարք անձինք՝ այդ թվում 8 լրագրողներ, ճանաչվել են տուժող։ Նույն հաղորդագրությամբ ՔԿ-ն հայտնել էր, որ Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում բողոքի ակցիայի ընթացքում զանգվածային անկարգություններ, խուլիգանություն կատարելու համար հանրային քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ։

Արփի Հակոբյան