«Շիրակ» օդանավակայանում ռումբի մասին ահազանգ է ստացվել․ ՆԳՆ խոսնակ
Հասարակություն
02.07.2024 | 10:13Ոստիկանությունը Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում ռումբի մասին ահազանգ է ստացել, այս մասին Factor.am-ին հայտնեց Ներքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Նրա փոխանցմամբ՝ տեղում ոստիկանական և փրկարարական խմբեր են աշխատում, զուգահեռ ճշտվում է նաև ռումբի մասին ահազանգի իսկությունը։